Սոցիալական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 429.00-4.00 EUR SELL - 435.00-2.00
OIL:  BRENT - 103.89+3.39 WTI - 98.71+3.37
COMEX:  GOLD - 5052.50-1.24 SILVER - 80.91-4.44
COMEX:  PLATINUM - 2042.10-5.01
LME:  ALUMINIUM - 3439.50-0.51 COPPER - 12780.50-2.01
LME:  NICKEL - 17266.00-2.41 TIN - 47059.00-5.21
LME:  LEAD - 1907.50-1.47 ZINC - 3296.00-0.39
FOREX:  USD/JPY - 159.71+0.20 EUR/GBP - 1.1416-0.77
FOREX:  EUR/USD - 1.1416-0.77 GBP/USD - 1.3222-0.88
STOCKS RUS:  RTSI - 1144.30+0.63
STOCKS US: DOW JONES - 46558.47-0.26 NASDAQ - 22105.36-0.93
STOCKS US: S&P 500 - 6632.19-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 53819.61-1.16 TOPIX - 3629.03-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 25465.60-0.98 SSEC - 4095.45-0.81
STOCKS EUR:  FTSE100 - 10261.15-0.43 CAC40 - 7911.53-0.91
STOCKS EUR:  DAX - 23447.29-0.60
13/03/2026  CBA:  USD - 377.54+0.1 GBP - 500.62-4.89
13/03/2026  CBA:  EURO - 432.7-3.55
13/03/2026  CBA:  GOLD - 62270-618 SILVER - 1056.4+10
ՎիվաՍել-ՄՏՍ. աջակցություն հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին
18/11/2016 12:25
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. աջակցություն հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին

Հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաները հաճախ մեկուսանում են՝ սահմանափակվելով ընտանիքի անդամների հետ շփումով և հոգեպես կախում ձեռք բերելով մշտական խնամակալ հանդիսացող մայրիկից: Դա խոչընդոտում է ոչ միայն նրանց՝ տարիքի համապատասխան սոցիալացվելու դինամիկային, այլև՝ ընտանիքի կյանքի բնականոն ռիթմին: Խնամակալ ծնողը ստիպված է լինում հրաժարվել աշխատանքից, ինքնադրսևորվելու և ընտանիքի բարեկեցությանը նպաստելու հնարավորությունից:

Հաշմանդամություն ունեցող երեխաներին արդյունավետ աջակցության նպատակով, Հայաստանում երեք տարի առաջ ստեղծված «ՍՈՐՍ» հիմնադրամը թիրախային խմբում է ընդգրկել նաև նրանց ընտանիքներին: 2016 թվականին իր աջակցությամբ հիմնադրամին է միացել ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ նրանց համար իրագործելի դարձնելով սահմանած նպատակների իրականացումը:

2016թ.-ի ընթացքում, ոլորտի առաջատար կազմակերպությունների և մասնագետների կողմից կազմակերպվել է մասնագիտական հատուկ նոր ուղղության՝ անհատական օգնականի վերապատրաստման 51 դասընթաց, ինչի արդյունքում շուրջ 50 մասնագետից 15-ը որպես հիմնական աշխատող և 5-ը՝ որպես փոխարինող, արդեն մտել են 32 ընտանիք: Նրանք ապահովում են երեխայի 8- ժամյա խնամք, զբաղվածություն և հմտությունների զարգացում:

Մանկավարժ-օգնականներից և համակարգող հատուկ հինգ մասնագետից կազմված թիմին կարճ ժամանակահատվածում հաջողվել է հասնել զգալի արդյունքի. բարելավել ընտանիքի կյանքի որակը,  ստեղծել երեխայի համար՝ ինքնադրսևորվելու, իսկ մայրիկների համար՝ աշխատելու հնարավորություն: Անհատական օգնականները տիրապետում են ոչ միայն նեղ մասնագիտական, այլև  բժշկական որոշ գիտելիքների, որոնց շնորհիվ կարողանում են անհրաժեշտ խնամք իրականացնել: Մանկավարժ-օգնականները երեխաների հետ աշխատում են  տանը, դպրոցում և վերականգնողական կենտրոններում:  Գործում է նաև վերահսկողության մեխանիզմ: Յուրաքանչյուր շաբաթ 3 մասնագետից կազմված խումբն այցելում է ընտանիքներ՝ կազմում երեխայի հետ աշխատելու շաբաթվա անհատական պլան և կարգավորում երեխա-օգնական-ծնող հարաբերությունները:

«ՍՈՐՍ» հիմնադրամի տնօրեն Մարինա Պարազյանը կարևոր ձեռքբերում է համարում ծրագրի թիրախային կետերի իրագործումը: Մասնավորապես այն, որ հիմնադրամին հաջողվել է համախբել խնդրի կարգավորմամբ բազմակողմանիորեն զբաղվող տարբեր կազմակերպությունների, աշխատանքով ապահովել նեղ մասնագիտացմամբ երիտասարդ կադրերին, աջակցել թիրախային խմբում հայտնված ընտանիքներին և օգտակար լինել երեխաներին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

13/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.54
+0.1
Եվրո (EUR)
432.7
-3.55
Ռուբլի (RUR)
4.6847
-0.0786
Լարի (GEL)
138.5
+0.27
62270
-618
Արծաթ
1056.4
+10