Ֆինանսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
American Express. Հայաստանում մեկնարկում է առանց կոնտակտի քարտերի թողարկումը
21/11/2016 14:36
Կիսվել

American Express. Հայաստանում մեկնարկում է առանց կոնտակտի քարտերի թողարկումը

Այսուհետ Հայաստանում American Express-ի բացառիկ գործընկեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը թողարկելու է առանց կոնտակտի տեխնոլոգիայի վրա հիմնված չիպային American Express Gold և American Express Blue քարտեր, որոնք կլինեն ավելի հարմար և անվտանգ:

Վճարումների «առանց կոնտակտի» տեխնոլոգիան թույլ է տալիս իրականացնել վճարումներ` պարզապես քարտը մոտեցնելով առանց կոնտակտի քարտեր սպասարկող տերմինալին՝ հաճախորդներին  տրամադրելով առավել հարմարավետ, ապահով և արագ վճարումներ իրականացնելու հնարավորություն: Իսկ 10,000 ՀՀ դրամը չգերազանցող գործարքների դեպքում այլևս անհրաժեշտ չէ քարտը անցկացնել տերմինալով, մուտքագրել PIN կոդը և ստորագրել վճարման անդորրագիրը: Միաժամանակ նոր քարտերը շարունակելու են կրել մագնիսական ժապավեն, ինչը թույլ կտա կատարել գործարքներ այն տերմինալներով, որոնցով դեռևս հնարավոր չէ կատարել առանց կոնտակտի կամ չիպով գործարքներ:

«Մենք հպարտ ենք ներկայացնել առանց կոնտակտի վճարումների տեխնոլոգիան մեր American Express Gold և American Express Blue քարտատերերին: Այս նոր տեխնոլոգիայի ներդրումը Հայաստանում ևս մեկ կարևոր քայլ է վճարումների ինովացիոն եղանակների զարգացման ուղղությամբ: Մենք վստահ ենք,  որ այն դրականորեն կազդի ինչպես քարտատերերի, այնպես էլ առևտրի և սպասարկման կետերի վրա, քանի որ վերջիններս հնարավորություն կստանան ավելի արագ սպասարկել իրենց հաճախորդներին» – իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Ձեր գործող American Express Gold և American Express Blue քարտերը առանց կոնտակտի տեխնոլոգիայով քարտերով փոխարինելու համար անհրաժեշտ է դիմել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի՝ Ձեր Քարտը թողարկած մասնաճյուղ կամ լրացնել Քարտի փոխարինման առցանց հայտ: Քարտի փոխարինման համար վարկային գծի օգտագործված մասը մարելու անհրաժեշտություն չկա:

Լրացուցիչ տեղեկատվության, ինչպես նաև առանց կոնտակտի տեխնոլոգիայով American Express քարտեր պատվիրելու համար կարող եք զանգահարել 010 31 99 99 հեռախոսահամարով, այցելել www.americanexpress.am պաշտոնական կայքէջը կամ լրացնել American Express Gold կամ American Express Blue քարտի պատվիրման առցանց հայտ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և American Express ընկերության միջև հաջողված համագործակցությունը սկսվել է 2009 թ-ին՝ սկիզբ դնելով Հայաստանում  American Express քարտերի սպասարկման ենթակառուցվածքի զգալի ընդլայնմանը: 2010 թ.-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում թողարկեց առաջին American Express քարտը՝ American Express Gold-ը, որը տրամադրում է նախկինում Հայաստանում գոյություն չունեցող լրացուցիչ ծառայությունների լայն փաթեթ: 2011 թ.-ին Բանկը թողարկեց American Express Blue նորարար և ժամանակակից քարտը, որն իր հաճախորդներին պարգևատրում է առօրյա ծախսերի դիմաց և առաջարկում  առավելություններ, որոնք համահունչ են ժամանակակից, երիտասարդ սպառողի պահանջներին: 2014 թ.-ին Բանկը թողարկեց թվով 3-րդ American Express քարտատեսակը՝ American Express Cashback քարտը, որն արդեն իսկ հասցրել է դառնալ բազմաթիվ հաճախորդների նախընտրելի վճարային գործիքը՝ շնորհիվ Քարտատերերին վճարվող քեշբեքի, որն ի դեպ չունի առավելագույն սահմանաչափ:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75