Ֆինանսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.42-0.93 WTI - 68.95-1.77
COMEX:  GOLD - 2612.40-0.40 SILVER - 29.34-1.84
COMEX:  PLATINUM - 922.00-0.53
LME:  ALUMINIUM - 2528.50-2.94 COPPER - 9028.50-0.27
LME:  NICKEL - 15508.00-2.23 TIN - 29116.00+0.07
LME:  LEAD - 1981.50-1.42 ZINC - 2995.00-3.25
FOREX:  USD/JPY - 157.14+1.21 EUR/GBP - 1.036-0.16
FOREX:  EUR/USD - 1.036-0.16 GBP/USD - 1.2479-0.82
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42342.24+0.04 NASDAQ - 19372.77-0.10
STOCKS US: S&P 500 - 5867.08-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38813.58-0.69 TOPIX - 2713.83-0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 19752.51-0.56 SSEC - 3370.03-0.36
STOCKS EUR:  FTSE100 - 8105.32-1.14 CAC40 - 7294.37-1.22
STOCKS EUR:  DAX - 19969.86-1.35
19/12/2024  CBA:  USD - 394.91+0.29 GBP - 499.13-2.67
19/12/2024  CBA:  EURO - 410.98-3.29
19/12/2024  CBA:  GOLD - 33463.93+15.70 SILVER - 385.41+0.86
Թրամփի հաղթանակից հետո Ուորեն Բաֆեթի կարողությունն աճել է 11 մլրդ դոլարով
24/11/2016 12:48
Կիսվել

Թրամփի հաղթանակից հետո Ուորեն Բաֆեթի կարողությունն աճել է 11 մլրդ դոլարով

Հայտնի է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում միլիարդատեր Ուորեն Բաֆեթը պաշտպանում էր դեմոկրատ Հիլարի Քլինթոնի թեկնածությունը։ Նա անգամ ընտրությունների ընթացքում Քլինտոնի կոմնակիցներին հնաոճ ավտոբուսով տեղափոխում էր ընտրատեղամասեր, սակայն Դոնալդ Թրամփի հաղթանակն էլ Բաֆեթին տխրելու առիթ չի տվել։ Փաստը կայանում է նրանում, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո անցած կես ամսում Բաֆեթի կարողությունն աճել է 11 մլրդ դոլարով։

Աճի հիմնական պատճառը Բաֆեթի ներդրումային պորտֆելում գտնվող ֆինանսական ընկերությունների արժեթղթերի գնի աճն է։ Ֆինանսական ընկերությունների արժեթղթերի աճը պայմանավորված է Թրամփի կողմից իրականացվելիք քաղաքականությամբ, որի համաձայն ֆինանսական ոլորտի վերահսկողությունը կթուլացվի։

11 մլրդ դոլար աճից 4.3 մլրդ դոլարը բաժին է ընկնում Բաֆեթի ներդրումներին ֆինանսական ոլորտում, 3.8 մլրդ դոլարով աճել է Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway-ի կապիտալիզացիան ևս 3 մլրդ դոլար Բաֆեթին բերել են Bank of America-յի արժեթղթերը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆոնդային շուկաներում վերջին օրերին ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում, մասնավորապես Dow Jones ինդեքսը հատել է 19,000 կետի սահմանագիծը։

Նշենք, նաև, որ Ուորեն Բաֆեթի կարողությունը կազմում է 71.2 մլրդ դոլար, նա Forbes-ի միլիարդատերերի ցուցակում երրորդ հորիզոնականում է։

19/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.91
+0.29
Եվրո (EUR)
410.98
-3.29
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.07
-0.08
33463.93
+15.70
Արծաթ
385.41
+0.86