Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. անտառում հավաքված մանուշակներից մինչև ջերմոցի վարդեր
02/12/2016 15:08
Կիսվել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. անտառում հավաքված մանուշակներից մինչև ջերմոցի վարդեր

Տակավին պատանի եղբայրները՝ Արամը և Արմենը (մեկը 15 տարեկան էր, մյուսը՝ 13) սկզբում անտառում մանուշակ էին հավաքում և տոն օրերին տանում Երևան վաճառելու: Դրանով նրանք մի կերպ թեթևացնում էին ընտանիքի հոգսերը: Ծանր տարիներ էին… Փորձությունները թրծեցին երիտասարդներին, նրանք հասկացան, որ իրենք պետք է ստանձնեն վաղվա օրվա համար պատասխանատվությունը:

Եղբայրները չէին խորշում աշխատանքից: – Կյանքն այդպիսին է: Եթե հանապազօրյա հաց վաստակելու խնդիր կա, ամեն գործ էլ պատվաբեր է,- ասում են նրանք։

Տղաներն այնքան էին հմտացել, որ օրական մի 500-600 փունջ մանուշակ էին հավաքում և վաճառում փունջը 100 դրամով: Դժվարությամբ «հետ գցած» գումարով որոշեցին «լրջացնել» իրենց բիզնեսը: Ինչ-որ մեկի խորհրդով նրանք սկսեցին ստանալ թրաշուշանի սերմեր: Գործն անծանոթ էր, ավելին՝ ռիսկային: Սերմերը հաջողությամբ իրացվեցին: Դա 2009 թվականն էր: Առաջին փորձը հաջողություն և վստահություն բերեց սկսնակ գործարարներին:

Օրերից մի օր եղբայրներին դիմեց նրանց ծանոթներից մեկը և առաջարկեց համագործակցել: Ավելին, նա ներդրեց 250 հազար դրամ: Այդպես սկսվեց նրանց համագործակցությունը, բնական է, աճեցին նաև բիզնեսի ծավալները: Իրոք, թրաշուշաններ գնել ցանկացողների պակաս նրանք չէին զգում: Ծաղիկներն արդեն վաճառվում էին նաև Վանաձոր քաղաքում:

Երեք տարի առաջ եղբայրները համագյուղացու հետ ստեղծեցին իրենց առաջին ջերմոցը: Սակայն այս համագործակցությունը երկար չտևեց: Եղբայրները վաճառեցին իրենց մասնաբաժինը և վաստակած 2.2 մլն դրամը ներդրեցին նոր գործում: Այս անգամ նրանք սկսեցին վարդեր աճեցնել: Ջերմոցները, դրանց ջեռուցման և ոռոգման համակարգերը ստեղծվել են ԱԿԲԱ -ԿԿՐԵԴԻՏ Ագրիկոլ բանկից վերցված հատուկ պայմաններով տրամադրված վարկային միջոցներով: Բիզնեսը, հասկանալի է, բոլորովին նոր մակարդակի բարձրացավ, աճեցին եկամուտները: Տղաները, որ արդեն ընտանիք են կազմել, իրենց համար սեփական տներ կառուցեցին: Իհարկե՝ կողք-կողքի:

Ջերմոցում եղբայրները աշխատանքի հստակ բաժանում են կատարել: Ծաղիկների մշակումը, սրսկումն ու էտը մի եղբայրն է կատարում: Տնտեսության մյուս գործերը երկրորդ եղբոր պարտականությունն են: Ինձ ուրախացրեց ու նաև զարմացրեց եղբայրների լավատեսությունն ու բարեհոգությունը: Մեր այն հարցին, թե ինչ խնդիրներ ունեն, Արամն ու Արմենը միաբերան ասացին.

– Ոչ մի խնդիր էլ չունենք: Վարդի այս ջերմոցները մեզ հնարավորություն են տալիս ոչնչի կարիք չզգալ:

Եղբայրները մտադիր են ևս մեկ ջերմոց կառուցել: Դրա համար մոտավոր հաշվարկներով անհրաժեշտ կլինի 1.8 միլիոն դրամի ներդրում: – Իսկ ունե՞ք պահանջվող գումարները,-հարցրեցի եղբայրներին:

– Այս պահին չունենք, բայց ունենք «Ակբա Բանկի» պես գործընկեր,- առանց վարանելու պատասխանեցին եղբայրները:

Վերջում եղբայրներին հարցրեցի.

– Տղաներ, մանուշակ հավաքելու տարիներին մտածո՞ւմ էիք, որ երբևէ ջերմոց կունենաք:

– Մեղքերս ինչ թաքցնենք, երազում էինք, թեև մեր գրպանում մի ժանգոտ երկաթի կտոր էլ չունեինք: Բայց… երազելը վատ բան չէ…

Լևոն Ազրոյան

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45