Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Մաքսային արժեքի հայտարարագիրը արդեն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
02/12/2016 16:49
Կիսվել

Մաքսային արժեքի հայտարարագիրը արդեն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Մաքսային արժեքի հայտարարագիրը դեկտեմբերի 1-ից տեղափոխվել է էլեկտրոնային հարթակ, գործարքի գնի մեթոդով ձևակերպման գործընթացը ևս պարզեցվել է

Դեկտեմբերի 1-ից մաքսային արժեքի հայտարարագիրը հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային եղանակով: ՊԵԿ-ը մշակել է էլեկտրոնային հայտարարագրման մեխանիզմ, որի շնորհիվ նվազագույնի է հասնում մաքսային մարմին-հայտարարատու շփումը: Այսուհետ հայտարարատուն կարող է մաքսային արժեքի հայտարարագիրը ներկայացնել իր գրասենյակից՝ առանց մաքսատուն այցելելու և, ցանկության դեպքում, առանց բրոքերի միջնորդության՝ խնայելով թե՛ ժամանակ, թե՛ միջոցներ: «Օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում մաքսային արժեքի հայտարարագիրը ստանալուն պես մաքսային մարմինը պարտավոր է ընդունել տվյալ ապրանքի մաքսային արժեքը՝ ներկայացված գործարքի գնով: Այսինքն՝ մաքսային մարմնի կատարած գործողությունները վերահսկելի են դառնում, քանի որ արտացոլվում են էլեկտրոնային համակարգում, իսկ մաքսային մարմնի հետ շփման կրճատումը ևս մեկ քայլով նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը»,-ընդգծել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը: Նա նշել է, որ էլեկտրոնային հարթակից օգտվել կարողանալու համար համակարգի ներդրմանը նախորդել է ինչպես մաքսային ծառայողների, այնպես էլ հայտարարատուների և մաքսային միջնորդների ուսուցումը. «Դասընթացը շարունակական է լինելու, իսկ ծրագրից օգտվելիս խնդիրներ առաջանալու դեպքում լայնածավալ խորհրդատվություն է տրամադրվելու»: ԵԱՏՄ պահանջներով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողը պարտավոր է ապրանքների հայտարարագրի հետ միասին մաքսային մարմին ներկայացնել մաքսային արժեքի հայտարարագիր: ՀՀ պետեկամուտների կոմիտեն, չցանկանալով լրացուցիչ թղթաբանությամբ մաքսային մարմնի հետ շփումն ավելացնել, միության երկրներից առաջինն է, որ մշակել և կիրառում է մաքսային արժեքի հայտարարագրի ներկայացման էլեկտրոնային համակարգ: «Ազգային մեկ պատուհան» պորտալի շրջանակում գործող այս համակարգը բաղկացուցիչ մասն է բեռների հայտարարագրման էլեկտրոնային համակարգի, որն ամբողջությամբ նախատեսվում է ներդնել 2017թ. առաջին եռամսյակում։

Հոկտեմբերից մեկնարկած բարեփոխումների շրջանակում ՊԵԿ-ը նախաձեռնել է նաև գործարքի գնի մեթոդի հետ կապված կարևոր փոփոխություն: «Դեկտեմբերի 1-ից գործարարները կարող են միանգամից դիմել մաքսատներ, այլ ոչ թե վերադաս մաքսային մարմին՝ գործարքի գնի մեթոդով մաքսային ձևակերպումներ կատարելու համար»,-նշել է Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ Արմեն Սարգսյանը՝ նկատելով, որ այս փոփոխությունը նույնպես ուղղված է թղթաբանության, մաքսային մարմին-տնտեսվարող շփումների կրճատմանը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52