Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Բարի Սամարացի և Մարիլա ընկերությունների արտադրանքն անվտանգ է
02/12/2016 18:02
Կիսվել

Բարի Սամարացի և Մարիլա ընկերությունների արտադրանքն անվտանգ է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ ստուգումներ են իրականացվում մսամթերք արտադրող «Հայր և որդի Սարգսյաններ»  և «Երեմկա»  սահմանափակ պատասխանատվության ընկերություններում, որոնց ընթացքում երկու ընկերություններում էլ արձանագրվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ: Բացահայտվել են նաև անձնակազմի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի` արտադրության կամ վերամշակման փուլերում սննդամթերքի հիգիենային ներկայացվող և արտադրության սանիտարահիգիենիկ պահանջների խախտում կամ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում անմիջապես արտադրական գործունեությունը կասեցնելու մասին դրույթով՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի դեկտեմբերի 1-ի որոշումներով կասեցվել է «Հայր և որդի Սարգսյաններ» և «Երեմկա» ընկերությունների արտադրական գործունեությունը: Կասեցվել է նաև արտադրամասերում առկա պատրաստի արտադրանքի խմբաքանակների իրացումը: Միաժամանակ, կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Երկու տնտեսավարողներին տրվել են  հանձնարարականներ և սահմանվել է ժամկետ՝ մինչև 2017 թվականի հունվարի 27-ը խախտումը, անհամապատասխանությունը կամ վտանգի աղբյուրը վերացնելու վերաբերյալ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը  դիտարկումներ է իրականացրել նաև մսամթերքի արտադրությամբ զբաղվող ութ խոշոր՝ «Մուշ», «Բեկոն պրոդուկտ», «Նատֆուդ», «Աթենք», «Մարիլա», «Բարի Սամարացի», «Բաբիկ-90» և «Նատալի Ֆարմ» տնտեսավարող սուբյեկտներում, որոնցում անհամապատասխանություններ չեն արձանագրվել: Շեղումներ չեն գրանցվել նաև պետական վերահսկողության շրջանակներում իրականացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով: Դիտարկումների շրջանակներում Ծառայության մասնագետների կողմից տնտեսավարողներին տրվել է մասնագիտական խորհրդատվություն, իրականացվել է սննդի շղթայի խորը ուսումնասիրություն՝ հնարավոր  վտանգի աղբյուրները հայտնաբերելու և  բացառելու համար:

Նախորդ շաբաթ հայտարարվել էր, որ «Մարիլա» ՍՊԸ-ի 08.11.2016 թվականի արտադրության «Բարձր կարգի» բժշկական եփած երշիկում և «Բարի Սամարացի» ՍՊԸ-ի 15.11.2016 թվականի արտադրության «Կլասիկ» բժշկական եփած երշիկում արձանագրվել է մանրէաբանական շեղումներ՝ ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով, որը, լինելով անվտանգության ցուցանիշ, առաջին հերթին հանդիսանում է սանիտարահիգիենիկ ցուցիչ: «Մարիլա» և «Բարի Սամարացի» ընկերությունները, որպես բարեխիղճ արտադրողներ, իրականացրել են շեղումով խմբաքանակի հետ կանչը շուկայից, Ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր գործողությունները անհամապատասխանությունների հավանական աղբյուրի բացահայտման և հավանական ռիսկերի՝ անգամ ոչ էական բացթողումների, բացառման ուղղությամբ: «Մարիլա» և «Բարի Սամարացի» ընկերությունների արտադրանքից լաբորատոր փորձաքննության ներկայացված խմբաքանակների նմուշներում ևս անհամապատասխանություններ չեն արձանագրվել. արտադրանքը համապատասախանում է Մաքսային Միության  ТР ТС 034/2013 և ТР ТС 021/2011 տեխնիկական կանոնակարգերով  սահմանված պահանջներին: Այս երկու արտադրողների՝ իրացման ցանցում առկա արտադրանքը բավարարում է սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջներին:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11