Պաշտոնական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69744.07+1.47 TOPIX - 4064.60+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23350.03+1.28 SSEC - 4043.64+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
03/07/2026  CBA:  USD - 367.79-0.41 GBP - 491.18+0.3
03/07/2026  CBA:  EURO - 421.01+0.93
03/07/2026  CBA:  GOLD - 48827+416 SILVER - 705.23+15.67
Հարկային Համաներում. հարկային բեռից կազատվի շուրջ 4300 անհատ ձեռնարկատեր
13/12/2016 19:11
Կիսվել

Հարկային Համաներում. հարկային բեռից կազատվի շուրջ 4300 անհատ ձեռնարկատեր

Դեկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է կիրառել հարկային համաներում՝ մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերին ազատելով այդ գումարների վճարումից: Փոփոխություններով նախատեսվում է սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերին, նոտարներին և ինքնազբաղված անձանց ազատել տույժերից: Վախթանգ Միրումյանի տեղեկացմամբ՝ այս պարագայում հարկային բեռից կազատվի շուրջ 4300 անհատ ձեռնարկատեր, իսկ եկամտային ազդեցությունը կկազմի մինչև 800 միլիոն դրամ: Կուտակային վճարների վերաբերյալ փոփոխություններով նախատեսվում է սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերին, նոտարներին և ինքնազբաղված անձանց ազատել տույժերից:  Հարկային համաներման շրջանակում առաջարկվում է մինչև 2016թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ երկու և ավելի գույք օտարած և ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց ազատել տույժերից և տուգանքներից, ինչպես նաև ճշտված հարկային հաշվարկներ ներկայացնող հարկ վճարողներին ազատել ճշգրտման արդյունքում տույժերի վճարումից: Ըստ Վախթանգ Միրումյանի, ընդհանուր առմամբ այս փաթեթից օգտվողների  թիվը կկազմի շուրջ 15 հազար, իսկ  եկամտային ազդեցությունը կարող  է հասնել մինչև 6 միլիարդ դրամի:

03/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.79
-0.41
Եվրո (EUR)
421.01
+0.93
Ռուբլի (RUR)
4.7586
+0.0375
Լարի (GEL)
139.29
+0.02
48827
+416
Արծաթ
705.23
+15.67