Պաշտոնական

USD BUY - 370.00+0.00 USD SELL - 373.00-0.50
EUR BUY - 432.00-1.00 EUR SELL - 438.00-1.50
OIL:  BRENT - 106.10+2.62 WTI - 96.67+2.32
COMEX:  GOLD - 4700.20-0.68 SILVER - 75.47-3.11
COMEX:  PLATINUM - 1986.00-2.75
LME:  ALUMINIUM - 3557.50-0.20 COPPER - 13275.00-0.54
LME:  NICKEL - 18250.00+0.73 TIN - 50684.00-0.02
LME:  LEAD - 1974.00+0.61 ZINC - 3408.50-1.09
FOREX:  USD/JPY - 159.78+0.19 EUR/GBP - 1.1673-0.20
FOREX:  EUR/USD - 1.1673-0.20 GBP/USD - 1.3456-0.20
STOCKS RUS:  RTSI - 1166.66+0.58
STOCKS US: DOW JONES - 49310.32-0.36 NASDAQ - 24438.50-0.89
STOCKS US: S&P 500 - 7108.40-0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 59140.23-0.75 TOPIX - 3716.38-0.76
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.20-0.95 SSEC - 4093.25-0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10457.01-0.19 CAC40 - 8227.32+0.87
STOCKS EUR:  DAX - 24155.45-0.16
23/04/2026  CBA:  USD - 371.83-0.55 GBP - 501.41-1.97
23/04/2026  CBA:  EURO - 434.37-3.18
23/04/2026  CBA:  GOLD - 56690-499 SILVER - 933.24-12.63
Նախարար Վահան Մարտիրոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը / տեսանյութ
19/12/2016 21:20
Կիսվել

Նախարար Վահան Մարտիրոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը / տեսանյութ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց նախարարության 2016 թվականի և իր պաշտոնավարման 3 ամսվա գործունեության արդյունքները:

Խոսելով ճանապարհաշինության ոլորտի մասին, նախարարն անդրադարձավ 2016 թվականի ընթացքում պետբյուջեի հատկացումներով և վարկային միջոցներով ֆինանսավորված հիմնանորոգման և ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքներին:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» շարունակվում է բնականոն հունով: Արդեն ավարտված և շահագործման հանձնված Տրանշ 1-ի՝ Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածներում անցած եռամսյակում շարունակվել են 9 ուղեանցի կառուցման և 1 կամրջի վերականգնման աշխատանքները: Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում կատարվել են հողային, ճանապարհի լայնացման և 15կմ շրջանցիկ հատվածի կառուցման աշխատանքներ: Եղանակային ոչ բավարար պայմանների պատճառով այս պահի դրությամբ դադարեցված են սեպտեմբերի 30-ին մեկնարկած բետոնե ծածկի տեղադրման աշխատանքները: Թալին-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում կատարվել են հողային և ճանապարհային ծածկի լայնացման աշխատանքներ: Մշակվել է Սիսիանից Քաջարան ճանապարհահատվածի ներդրումային ծրագիրը: Նախատեսվում է ներգրավել մասնավոր ներդրողների:

Շարունակվում  է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը:

«Սեպտեմբերի կեսից աշխատանքները մեկնարկել են ու ընթանում են պլանի գերակատարմամբ:  Չնայած եղանակային պայմաններին, հիմա էլ շարունակվում են շինարարական աշխատանքները»,- նշեց նախարարը:

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» վարկային ծրագրով և պետբյուջեի միջոցներով 2016թ. համար նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտվել են ամբողջությամբ:

ՀՀ նախագահի և Վրաստանի վարչապետի մասնակցությամբ տրվել է Հայաստան-Վրաստան սահմանին Բագրատաշենի կամրջի շինարարության ծրագրի մեկնարկը:

Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրներին՝ Վահան Մարտիրոսյանը հայտնեց, որ մինչև տարեվերջ Երևան-Սևան մայրուղում կտեղադրվեն 1500 նոր ճանապարհային նշաններ: Ճանապարհների առավել վտանգավոր հատվածներում (Սարավան, Սիսիան և Ֆիոլետովո) անվտանգությունն ապահովելու նպատակով արդեն տեղադրվել են շուրջ 800 գծ/մ արգելափակոցներ:

Սկսվել է նաև ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի ստեղծման նպատակով ճանապարհների գույքագրումը, քարտեզագրումն ու թվայնացումը:

«Սա թույլ կտա լիարժեք վերահսկողություն իրականացնել ճանապարհների որակի, անվտանգության տարրերի ու երթևեկության այլ բաղադրիչների վրա»,- պարզաբանեց նախարարը:

Ճանապարհների մաքրման և սպասարկման աշխատանքների առցանց հսկողությունն ապահովելու նպատակով կապալառուների մեքենաների վրա տեղադրվել են թրեյքերներ: «Հայավտոճան» ՊՈԱԿ-ում տեղադրված համապատասխան համակարգով հնարավոր է հետևել աշխատանքների ընթացքին և հսկել ծախսերի արդյունավետությունը։

Մշակվել է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության նոր կարգը: Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային համակարգ, հավաքել մեքենաների տեխզննության մասին տեղեկատվությունը տվյալների առցանց շտեմարանում, որը հասանելի կլինի ճանապարհային ոստիկանության յուրաքանչյուր աշխատակցի:

Նախարարությունը ուշադրության կենտրոնում է պահում նաև ներմարզային և ներքաղաքային երթուղիների լիարժեք սպասարկման հարցը: Ներմարզային երթուղիներով չսպասարկվող 97 համայնքները երթուղային ցանցում ներառելու առաջարկությունների փաթեթն արդեն ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը:

ՀՀ ԱԺ-ն 2016թ. ընդունել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և դրանից բխող մի շարք այլ օրենսդրական փոփոխություններ: Բարեփոխումների նպատակն է բարձրացնել ուղևորափոխադրումների անվտանգության մակարդակն ու որակը:

Մեկնարկել է էլեկտրոնային եղանակով լիցենզավորման գործընթացի իրականացման ծրագիրը, որի շնորհիվ կկրճատվի գործընթացի համար պահանջվող ժամանակը:

Տրանսպորտի ոլորտում նախարարության գլխավոր ձեռքբերումներից մեկը Եվրոպայից Իրան Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծրագիրն է: 2016թ. նոյեմբերին փորձնական տարբերակով 2 կոնտեյներ Եվրոպայից տեղափոխվեց Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` «Երասխ» կայարան, ապա ավտոտրանսպորտով՝ Իրան: Կոնտեյներները Վրաստանի և Հայաստանի տարածքը հատեցին 38 ժամում: Արդյունքը գոհացնող է, կանոնավոր դառնալու դեպքում կմեծանա Հայաստանով միջազգային բեռնափոխադրումների ծավալը:

2016թ. դեկտեմբերի 7-ին ԵՏՄ տրանսպորտի նախարարների խորհրդակցությունում քննարկվել է անդամ–պետություններում «կաբոտաժային փոխադրումների» իրականացման ընթացքը: Ծրագիրը հնարավորություն կտա ՀՀ փոխադրողներին անդամ–պետությունների տարածքում հիմնական փոխադրումն ավարտելուց հետո իրականացնել մեկ «կաբոտաժային փոխադրում» հետադարձ ուղղությամբ: Դա կընդլայնի ԵՏՄ տարածքում միջպետական բեռնափոխադրումների շրջանակը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ևս արդեն կան գրանցված ձեռքբերումներ: Մեկնարկել են ՏՀՏ ոլորտի խթանման նպատակով օրենսդրական բարեփոխումների փաթեթի մշակման աշխատանքները:

«Մեր խնդիրն է ՏՀՏ մասնավոր հատվածի համար ստեղծել լավագույն պայմանները` իրենց հավակնոտ գաղափարները իրագործելու համար: Նրանց հարկային արտոնություններ տալը քայլերից մեկն է»,-նշեց Վահան Մարտիրոսյանը:

Որպես ոլորտի զարգացմանն ուղղված մեկնարկային քայլ` նախարարն ընդգծեց «Նեյշնլ-Ինստրումենտս» ընկերության հետ ստորագրված «Ինժեներական քաղաք» ծրագրի մեկնարկի վերաբերյալ հուշագիրը։

«Այս ծրագիրը պետական մասնավոր համագործակցություն է` ուղղված Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն դարձնելուն»,- ասաց նախարարը:

2016թ-ի ընթացքում հաստատվել է ԵՄ-ՀՀ ընդհանուր ավիացիոն գոտուն Հայաստանի Հանրապետության միանալու բանակցությունների մանդատը: Համաձայնագրով նախատեսվում է բաց և անարգել մուտքի երկկողմանի իրավունք 36 անդամ երկրների ավիացիոն շուկա:

«ԵՄ ցանկացած երկրում գրանցված ավիաընկերություն կկարողանա ԵՄ անդամ մեկ այլ երկրի տարածքից չվերթեր իրականացնել դեպի Հայաստան` առանց տվյալ երկրների ավիացիոն իշխանությունների լրացուցիչ թույլտվության: ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի կնքումը նաև ԵՄ-ում գործող բյուջետային ավիաընկերություններին հնարավորություն կտա անարգել չվերթ իրականացնել դեպի Հայաստան»,- մեկնաբանեց Վահան Մարտիրոսյանը:

Անդրադառնալով աշխատանքի թափանցիկությանը՝ նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախարարությունում գործում են և կայքում հրապարակված են «թեժ գծերի» հեռախոսահամարները: «Թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2016թ. նոյեմբերին ստացվել է շուրջ 3500 հեռախոսազանգ: Քաղաքացիները օպերատիվ տեղեկացել են հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների իրավիճակին, մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզավորման գործընթացին, ինչպես նաև իրենց գրությունների և նամակների ընթացքին:

Բացի այդ, նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել են ոլորտների պատասխանատուների հետադարձ կապի տվյալները: Քաղաքացիները կարող են անմիջական կապ հաստատել և ներկայացնել իրենց հարցերն ու առաջարկությունները:

23/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.83
-0.55
Եվրո (EUR)
434.37
-3.18
Ռուբլի (RUR)
4.9452
-0.0106
Լարի (GEL)
138.2
-0.26
56690
-499
Արծաթ
933.24
-12.63