Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Վիվասել-ՄՏՍ. Չայկովսկու «Շչելկունչիկ»-ը՝ 3D պատկերազարդման ձևաչափով
21/12/2016 20:27
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Չայկովսկու «Շչելկունչիկ»-ը՝ 3D պատկերազարդման ձևաչափով

Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» («Մարդուկ-ջարդուկ») բալետը Հայաստանում առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացվել նոր ձևաչափով՝ համակարգչային ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Ապահովելով ձևավորման 3D ձևաչափ՝ նախագծի հեղինակները դահլիճի ամբողջ տարածքը, սյուները, խորաններն ու զարդաքանդակները դարձրել են յուրօրինակ եռաչափ էկրան և «կենդանացրել են» միջավայրը: Դեկտեմբերի 20-ին, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումն ունկնդրելուն զուգահեռ՝ հանդիսատեսը եռաչափ ակնոցների միջոցով իրական աշխարհից «տեղափոխվել է» հեքիաթային աշխարհ:

Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, դեռևս 2011 թվականից բազմիցս ներկայացվել է ռուս հանճարեղ կոմպոզիտորի բալետի երաժշտության գրական-երաժշտական կոմպոզիցիան՝ ամբողջական կատարմամբ: Ժամանակակից լուծումների և նորովի ներկայացման շնորհիվ, այն դարձել է առավել գունեղ ու տպավորիչ: Բեմականացման աշխատանքների հեղինակը նկարիչ-ռեժիսոր Սուքիաս Թորոսյանն է: Նախագիծը 3D ձևաչափով իրականացրել է պրոդյուսեր Անդրանիկ Թորոսյանը: Բալետմայստերի՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի բեմականացմամբ էլ` Պարարվեստի պետական ուսումնարանի սաները բալետային կատարումներով հանդես են եկել մի քանի դրվագներում: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

«Աշխարհը խելահեղ տեմպով զարգանում է՝ տարբեր ոլորտներում անխուսափելի դարձնելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը: Տարբեր նպատակներից ելնելով՝ մարդկությունը փնտրում և գտնում է դրանք իրեն ծառայեցնելու  կոնկրետ լուծումներ: Հաճելի է արձանագրել, որ մեր գործընկերները ստացել են առաջին հայացքից անհամադրելին՝ տեխնոլոգիայի և մշակույթի սինթեզը: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս նախաձեռնությամբ հանդիսատեսին է փոխանցում գեղեցիկ մտածողության արվեստը», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Շչելկունչիկ» բալետը 3D պատկերազարդման ձևաչափով հանդիսատեսին կներկայացվի նաև  դեկտեմբերի 24-ին:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02