Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Վիվասել-ՄՏՍ. 2016թ.-ին կրթության ոլորտին հատկացվել է 372 մլն դրամ
30/12/2016 12:23
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. 2016թ.-ին կրթության ոլորտին հատկացվել է 372 մլն դրամ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է կրթությունը որպես սոցիալական և տնտեսական զարգացման, ազգային ինքնության շարունակականության ապահովման, արտադրողականության մշակույթի խթանման և հասարակության ներդաշնակ զարգացման կարևորագույն գործոն: Որակյալ կրթությունը թվարկված արդյունքներին հասնելու գրավական է՝ ուղղված սեփական երկրում տարբեր ոլորտներում ինքնադրսևորման հնարավորությունների ստեղծմանն ու երկրից «ուղեղների արտահոսքը» կասեցնելուն: Այն նաև մրցակցային առավելություն ձևավորելու և արժեքի ստեղծման միջազգային շղթայում ներկայություն ապահովելու նախապայման է:

«Որակյալ կրթություն ապահովելը ներդրում է ապագայում: Կրթությունը սեփական ճակատագրի տերը լինելու միջոց է: Դրա այլընտրանքը սեփական ապագան ինքնահոսի թողնելն է և հանգամանքներին ենթարկվելը՝ թե՛ անհատների և թե՛ երկրների առումով: Կրթությունը մարդու անհատականությունը, մտածողությունն ու ստեղծագործականությունը զարգացնելու ուղի է: Ահա թե ինչու ենք մենք կրթությունը դարձրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումների կարևոր ոլորտներից մեկը», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գործունեության առաջին իսկ օրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումները կրթության ոլորտում մասնավորապես իրականացվել են հետևյալ ծրագրերում.

– Տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում ուսումնական ծրագրի ներառում Հայաստանի մի շարք ավագ դպրոցների ծրագրերում

– Աջակցություն ռոբոտաշինության ոլորտին և լաբորատորիաների հիմնում

– Հանրային գրադարաններում և կրթական հաստատություններում Wi-Fi ենթակառուցվածքի ներդրում

– Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակ

– Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադաներ

– Երիտասարդների և հանրության շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված բնապահպանական կրթություն

– Համակարգիչների տրամադրում մշակութային և կրթական կենտրոնների

– Ինտերնետ հասանելիության ապահովում՝ մի շարք սահմանամերձ գյուղերում

– Հայաստանում և արտերկրում սովորող ուսանողների ուսման վճարի ապահովում

– Սեմինարներ և դասընթացներ՝ Հայաստանի նեոնատոլոգների և բուժաշխատողների համար

– Ավարտական կուրսերի ուսանողների պրակտիկա ընկերությունում 

– Բաց դռների օրեր ՎիվաՍել-ՄՏՍ-ում՝ ուսանողներին ընկերության կորպորատիվ մշակույթը ներկայացնելու նպատակով

– Բազմաթիվ այլ ծրագրեր:

Միայն 2016 թվականին կրթության ոլորտում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 372 միլիոն դրամ: 2005-2016 թվականների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կրթության ոլորտում կատարված ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 3,3 միլիարդ դրամ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08