Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
Կարեն Կարապետյանը հանդիպել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ
12/01/2017 22:45
Կիսվել

Կարեն Կարապետյանը հանդիպել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հանդիպել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների հավատարմագրված դեսպանների, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին ու ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության գործունեությանը, բարեփոխումների օրակարգին, տնտեսական զարգացման ծրագրերին, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումներին և քայլերին:

Վարչապետը կարևորել է դիվանագիտական կորպուսի հետ նման ձևաչափով պարբերական հանդիպումների անցկացումը՝ համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով և նշել, որ կառավարությունը բաց է խորհուրդների, քննադատության, առաջարկությունների համար: «Չափազանց կարևորում եմ, որ դուք Հայաստանի զարգացման վերաբերյալ մեր պատկերացնումները հասցնեք այն երկրներին ու կառույցներին, որոնք ներկայացնում եք: Համագործակցությունից ակնկալիքներն ու սպասումները չափազանց մեծ են՝ սկսած ներդրողներից, մասնագիտական մշակույթից, տուրիզմից, որովհետև մենք, առանց հանրությանը, առանց աշխարհին համապատասխան ազդակներ հղելու, առանց ցույց տալու, որ բաց ենք և սպասում ենք իրենց, մեր երկիրը չենք կարողանալու զարգացնել: Այս առումով, մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Այս ընտրություններից մենք սպասում ենք սկզբունքորեն նոր որակ: Մենք պատրաստակամ ենք անել ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները լինեն թափանցիկ»:
Գործադիրի ղեկավարն ավելացրել է, որ նոր ձևավորված կառավարությունն ամփոփել է գործունեության 100 օրը և շեշտել, որ այս ժամանակահատվածում կառավարության թիմը գործադրել է առավելագույն ջանքեր՝ ծառացած խնդիրների ախտորոշման նպատակով: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջիկայում հաշվետվությամբ կներկայացվեն այս ընթացքում ըստ ոլորտների կատարված աշխատանքները: «Կարծում եմ, որ կառավարության թիմի անդամներն արդեն զգում են իրենց ոլորտների զարկերակները և այն, թե ինչ է պետք անել: Խնդիրները բազմաթիվ են, տնտեսական բլոկի հիմնական խնդիրն է՝ բիզնեսի համար մաքսիմալ հավասար, բաց և արդար պայմանների ստեղծումը: Եվ այդ առումով, մենք հայտարարել ենք, որ շատ փոփոխություններ պետք է անենք ու առաջին հերթին մենք պետք է փոխվենք»,- նշել է գործադիրի ղեկավարը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ներդրումային միջավայրի բարելավման նպատակով նախատեսվում է հարկային և մաքսային վարչարարության գործընթացի պարզեցում և ամբողջական անցում էլեկտրոնային համակարգի, ինչը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։

Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ վարչապետը շեշտել է, որ այն գտնվում է կառավարության մշտական ուշադրության կենտրոնում, և հետևողական քայլեր են ձեռնարկվելու կոռուպցիայի ցուցանիշների մակարդակը նվազեցնելու ուղղությամբ՝ միջավայրը փոխելու միջոցով: Կարեն Կարապետյանի խոսքով՝ հրապարկվելիք հաշվետվության մեջ ներկայացվելու են նաև այդ ուղղությամբ կառավարության քայլերը: «Ներկայացնելու ենք, թե դրանց որ մասն է միտված բիզնես միջավայրին, որ մասն է ուղղված միջավայրի փոփոխությանը, որպեսզի կոռուպցիայի համար ստեղծվեն առավելագույն խոչընդոտները: Ստվերի դեմ չպայքարելով, կոռուպցիայի դեմ չպայքարելով, ստվերը սպիտակ դաշտ չտեղափոխելով, բիզնեսի համար արդար ու թափանցիկ միջավայր չստեղծելով՝ մենք չենք կարողանալու առաջընթաց ապահովել»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Հանդիպման ընթացքում ծավալված հարցուպատասխանի ժամանակ վարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48