
Հենրիխ Մխիթարյանի հայկական անկյունը Մանչեսթեր քաղաքում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթեր քաղաքում հայկական անկյուն է գտել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Manchester evening news-ը: Մանչեսթեր քաղաքի Princess Street-ում տեղակայված ռեստորանը հայկական է: «Այո, ես հաճախակի եմ այցելում նրանց»,-ասել է Մխիթարյանը:
Հայաստանի ազգային թիմի անդամ Մխիթարյանը օրեր առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լավագույն գոլի հեղինակ դարձավ։