Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
Fitch. վերահաստատվել է Հայաստանի վարկանիշը՝ B+ կայուն կանխատեսմամբ
22/01/2017 15:41
Կիսվել

Fitch. վերահաստատվել է Հայաստանի վարկանիշը՝ B+ կայուն կանխատեսմամբ

Համաշխարհային վարկանիշավորող Fitch Ratings ընկերությունը վերահաստատել է Հայաստանի` որպես թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշներն ազգային արժույթով և արտարժույթով` «B+» կայուն կանխատեսմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին ընկերության լրատվական ծառայությունից, վարկանիշավորող գործակալությունը Հայաստանի գերակա չապահովված պարտատոմսերի վարկանիշներն ազգային արժույթով և արտարժույթով ևս վերահաստատվել են «B+» մակարդակում։ Առաստաղի վարկանիշը սահմանվել է «BB-», իսկ արտարժույթով ԷԴՎ-ն (էմիտենտի կամ թողարկողի դեֆոլտի վարկանիշ) հաստատվել է «B» մակարդակում:

Հայաստանի վարկանիշի վերահաստատումը պայմանավորված է նմանատիպ երկրների շարքում մեկ շնչին ընկնող համեմատաբար բարձր ՀՆԱ-ով, մարդկային զարգացման և կառավարման ցուցանիշներով, ինչպես նաև վստահելի դրամավարկային և արտաքին պարտքի քաղաքականությամբ: Միաժամանակ վարկանիշի վրա բացասաբար են անդրադարձել արտաքին պարտքի բարձր ցուցանիշը, ֆիսկալ դեֆիցիտը, բանկային հատվածի դոլարիզացիան և «լարվածությունը որոշ հարևան երկրների հետ»:

Fitch-ի գնահատմամբ` 2016թ-ին տնտեսական աճի որոշակի դանդաղումը պայամանավորված է պահանջարկի նվազմամբ, որն էլ իր հերթին պայմանավորված է ֆինանսական փոխանցումների նվազմամբ: Ռուսական տնտեսությունում արձանագրված վերականգնման միտումները, ըստ ընկերության, կփոխանցվեն նաև Հայաստան և 2017 ու 2018 թվականներին հնարավոր կլինի ակնկալել համապատասխանաբար 2.1 և 3.1 տոկոս տնտեսականբ աճ:

«2015թ-ի դեկտեմբերին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում Հայաստանը ներկայում նախագահականից խորհրդարանական համակարգերի անցման փուլում է: Երկիրը խորհրդարանական ընտրություններ կանցկացնի 2017թ-ի ապրիլին: Fitch-ը չի ակինկալում նշանակալի փոփոխություններ տնտեսական քաղաքականության ուղղությամբ: 2016թ-ի ապրիլին կարճաժամկետ ռազմական էսկալացիայից հետո Լեռնային Ղարաբաղի «սառեցված» հակամարտությունը վերադարձել է նախկին ցածր մակարդակի սպորադիկ բախումների»,- նշում է ընկերությունը:

Fitch-ը կանխատեսում է, որ Հայաստանում շարունակվելու է պահպանվել կայուն սոցիալական և քաղաքական իրավիճակը, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում չի կանխատեսվում այնպիսի երկարաժամկետ էսկալացիա, որը կարող է ազդել երկրի տնտեսական և ֆինանսական կայունության վրա:

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72