Ֆինանսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Ֆինանսների նախարարություն. «Պետական գնումներ» խորագրով սեմինար Ծաղկաձորում
06/02/2017 19:36
Կիսվել

Ֆինանսների նախարարություն. «Պետական գնումներ» խորագրով սեմինար Ծաղկաձորում

Փետրվարի 4-5-ը Ծաղկաձորում ՀՀ ֆինանսների նախարարությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ (GIZ) կազմակերպել էր «Պետական գնումներ» խորագրով սեմինար՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մասնակցությամբ:
Սեմինար-քննարկմանը մասնակցում էին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և օրենքի մշակմանը ներգրավված ԱԺ փորձագետներ:

2016 թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է «Գնումների մասին» նոր օրենքը, որի հիմքում պետական ֆինանսների ծախսման արդյունավետության բարձրացման և կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման նպատակներն են:

Ըստ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի` «Գնումների մասին» նոր օրենքով գնման գործընթացը բավականին պարզեցվել է. եթե նախկինում կար թվով 7 գնման ընթացակարգեր (բաց ընթացակարգ, պարզեցված ընթացակարգ, բանակցային ընթացակարգ` հայտարարությամբ, բանակցային ընթացակարգ` առանց հայտարարության, մրցակցային երկխոսություն, սահմանափակ ընթացակարգ), ապա նոր օրենքով գործում է միայն 4-ը ՝ էլեկտրոնային աճուրդ, մրցույթ, գնանշման հարցում և մեկ անձից գնումներ: Նախարարը կարևորեց պետական մարմինների հետ բիզնես հանրության անմիջական շփման նվազեցումը, հակակշռման մեխանիզմների և արտադատական բողոքարկման անկախ ու գործուն համակարգի ներդրումը:

Նախարարի խոսքով` էլեկտրոնային հարթակը զսպաշապիկ է պետական պաշտոնյաների համար, քանի որ այդ հարթակում բիզնեսի ներկայացուցիչները անկաշկանդ ներկայացնում են իրենց գնային առաջարկները, և ավելի լավ առաջարկ ներկայացնողը չի կարող դուրս մնալ գործընթացից, քանի որ այդ ընթացակարգը թափանցիկ է բոլորի (բիզնեսի, քաղաքացիական հասարակության, վերահսկողների) համար:
«Համարձակ քայլերի ենք գնացել»,- վստահեցրեց նախարարը:

Միջոցառմանը «Պետական գնումներ» թեմայի շրջանակում զեկույցներով հանդես եկան ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը՝ «Գնումների ոլորտում իրականացված բարեփոխումներ», Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը՝ «Գնումների մասին>> ՀՀ նոր օրենք, Գնումների գործընթացի կարգավորման և համակարգման բաժնի պետ Վահե Մահտեսյանը՝ «Գնումների կազմակերպման գործընթաց», Գնման գործարքների հաշվառման բաժնի պետ Արթուր Ասատրյանը՝ «Գնումների կազմակերպման կիրառում» թեմաներով:

«2017թ. ապրիլի վերջից ուժի մեջ կմտնի «Գնումների մասին» նոր օրենքը, որի համաձայն՝ պետական գնումներին մասնակցող անձանց տեխնիկական, որակական և ֆինանսական տվյալները հասանելի են դառնալու բոլորին», – ասաց Կարեն Թամազյանը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016 թվականի վերջին ընդունված «Գնումների մասին» ՀՀ օրենքի նպատակն է ապահովել առավել թափանցիկ և արդյունավետ գնումներ։ «Մեր նպատակներից է ավելացնել մրցակցությունը պետական գնումների բնագավառում, նախատեսում ենք ներդնել նոր վերլուծական գործիքներ, որոնց կիրառմամբ հասարակության շահագրգիռ անդամները կկարողանան ինքնուրույն ուսումնասիրել և վերլուծել ցանկացած գնման գործընթաց»,- ասաց Կարեն Թամազյանը:

Պետական գնումների էլեկտրոնային համակարգի արդիականացման արդյունքում ներդրված նոր սկզբունքները կարգելեն միմյանց հետ փոխկապակցված ընկերություններին մրցույթի մասնակցության հայտ ներկայացնել։ Բացի այդ, մրցութային հանձնաժողովի անդամների համար մրցույթի մասնակիցների ցանկը մինչև վերջ գաղտնի կպահվի։

«Փորձել ենք հավասարության դաշտ ստեղծել բոլոր մասնակիցների համար, մրցույթ կառավարելու հնարավորություն պատվիրատուն չի ունենալու»,- ոլորտի բարեփոխումներին նվիրված քննարկմանը նշեց ՀՀ ՖՆ պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը։

Բարեփոխումների հեղինակների կանխատեսմամբ, նոր համակարգը թույլ կտա 2017թ-ի ընթացքում գնումների ավելի քան 90 %-ն իրականացնել էլեկտրոնային համակարգի միջոցով։ 2016 թ-ի վերջին ԱԺ-ի ընդունած գնումների մասին նոր օրենքն ուժի մեջ կմտնի ս.թ. ապրիլի 25-ին։

Սեմինարի երկրորդ օրը տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի ասուլիսը: Նախարարը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին: Վարդան Արամյանը նշեց, որ ՀՀ պետական պարտքը 2016 թվականին կազմել է շուրջ 5.9 մլրդ ԱՄՆ դոլար, այդ թվում և Կենտրոնական բանկի պարտքը, որը շուրջ 503 մլն դոլար է:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով` այդ պարտքից ՀՀ կառավարության ընդհանուր պարտքը կազմում է 5.4 մլրդ դոլար, որը ՀՆԱ-ի 54%-է :

Այս տարվա համար նախարարը հույս հայտնեց, որ եթե կատարվի բյուջեն այնպես, ինչպես կանխատեսված է, տարին կամփոփվի շուրջ 6 մլրդ 250 մլն դոլար պարտքի ցուցանիշով` ներառյալ Կենտրոնական բանկի պարտքը:

«Բոլոր հարաբերական ցուցանիշներով Հայաստանը գտնվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում, բացի այդ, առաջիկա տարիներին կանխատեսվող զարգացումներն այնպիսին են, որ մենք կարծում ենք՝ պարտքի ոլորտում էական խնդիրներ չենք ունենա», -նշեց Վարդան Արամյանը:

Ներկայացվեցին նաև Armeps էլեկտրոնային գնումների համակարգով գնումների կազմակերպման գործընթացը, կիրառման ձևերը՝ լրատվամիջոցների նախընտրած գերատեսչությունների և կազմակերպությունների օրինակով:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88