Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ucom. կարևոր է համացանցի ապահով օգտագործումը
07/02/2017 15:38
Կիսվել

Ucom. կարևոր է համացանցի ապահով օգտագործումը

Այսօր՝ փետրվարի 7-ին երկրագնդի բոլոր մայրցամաքների ավելի քան 100 երկրներում արդեն 12-րդ անգամ նշվում է Ապահով համացանցի օրը: Այս տարի օրն անցնում է «Փոխվե՛նք. միավորվե՛նք հանուն ավելի լավ համացանցի» կարգախոսի ներքո, որով բոլոր օգտատերերին կոչ է արվում միավորել ջանքերը՝ բոլորի, իսկ մասնավորապես՝ երեխաների ու երիտասարդների համար համացանցն առավել ապահով ու լավը դարձնելու նպատակով:

Ucom-ը «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ այսօրվանից մեկնարկում է «Ապահով համացանց Հայաստան 2017» վեցամսյա ծրագիրը, որի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի մի շարք դպրոցներում կանցկացվեն բաց դասեր համացանցի և թվային տեխնոլոգիաների ապահով օգտագործման վերաբերյալ: Կտպագրվեն ու կհրապարակվեն հայալեզու կրթական ձեռնարկներ, որոնք հատուկ մշակվել են համացանցային էթիկայի ու ապահովության խնդիրների շուրջ խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

Ծրագրով նախատեսվում է նաև երկու հանրապետական մրցույթների կազմակերպումը: Մրցույթները թույլ կտան ծնողների ու երեխաների շրջանում լայնորեն տարածել համացանցում ապահովության առանցքային դրույթները, իսկ յուրաքանչյուր դպրոցին հնարավորություն կընձեռեն ցուցադրելու թեմային առնչվող բոլոր կրթական նախաձեռնությունները: «Ապահով համացանց Հայաստան 2017» ծրագիրն այս տարի կներառի նոր կրթական բաղադրիչ Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն և Մաթեմատիկա առարկաները դասավանդող ուսուցիչների համար:

Համացանցի ապահով և պատասխանատու օգտագործման վերաբերյալ իրազեկության բարձրացմանը կնպաստեն նաև սեմինարները, դպրոցահասակների, նրանց ծնողների և ուսուցիչների համար նախատեսված առաջադրանքները, տեսանյութերը, խաղերը, գրքերը, մեդիա իրադարձությունները և այլ գործնական քայլերը:

«Ucom-ն իր սոցիալական պատասխանատվության շրջանակներում մեծ ուշադրություն է դարձնում կրթական ծրագրերին, որի ամենավառ օրինակներից են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները: Այդ լաբորատորիաների սաները սովորում են ամենակարևորը՝ ստեղծելը, ոչ թե սպառելը: Համոզված եմ, որ ստեղծարար ուղեղն ավելի արագ է գիտակցում ու սերտում համացանցում ապահովության բանալիները: Երեխաներին ու նրանց ծնողներին կոչ եմ անում լինել առավել պատասխանատու ու միշտ մտապահել այդ պարզագույն տեղեկատվությունը», – ասել է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

Ինչպես նշեց «Մեդիկրթության կենտրոն»-ի տնօրեն Հայկազ Բաղյանը, ցանկալի է, որ երեխաները հնարավորինս վաղ տարիքից ձևավորեն ճիշտ համացանցային սովորություններ, օրինակ՝ գնահատեն անձնական բնույթի տեղեկությունները,  սովորեն ինքնուրույն կիրառել անվտանգության և մասնավոր կյանքի գաղտնիության կարգավորումներն իրենց նախընտրած խաղերում, հավելվածներում կամ գործիքներում: Հորդորենք երեխաներին մտածել գործելուց առաջ, զգուշանալ այնպիսի կայքերից  կամ հաղորդագրություններից, որոնք կոչ են անում գործելու անմիջապես, առաջարկում են չափազանց գրավիչ բաներ կամ հայցում են անձնական բնույթի տեղեկություններ:  Երեխաները պետք է սովորեն  ուշադիր լինել յուրաքանչյուր կոճակը սեղմելիս և գիտակցեն, որ իրենց գործողությունները կարող են ունենան դրական կամ բացասական ազդեցություն այլ մարդկանց վրա:

Բոլոր նրանք, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների կողմից սպառված ինտերնետային բովանդակության բնույթով և անվտանգությամբ, կարող են այցելել  www.safe.am կայքը, որտեղ տեղադրված են անհրաժեշտ տեղեկություններ եւ խորհուրդներ հայերեն լեզվով` ցանցից ապահով օգտվելու համար:

Հիշեցնենք, որ «Ապահով համացանց» ծրագիրը նվիրված է Ապահով համացանցի միջազգային օրվան, որը նշվում է  սկսած 2004-ից յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Համաեվրոպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնվելով, մարդկանց համախբում է` պայքարելու ապօրինի, վնասակար եւ ոչ պատշաճ բովանդակության դեմ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69