ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը
ՀՀԿ գործադիր մարմնի փետրվարի 14-ի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Ցուցակի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝ 1. Վիգեն Սարգսյան, 2. Տարոն Մարգարյան, 3. Արփինե Հովհաննիսյան, 4. Արա Բաբլոյան, 5. Արմեն Ամիրյան, 6. Արմեն Աշոտյան, 7. Էդուարդ Շարմազանով, 8. Մարգարիտ Եսայան, 9. Սամվել Ֆարմանյան, 10. Կարեն Ավագյան։
ՀՀԿ համամասնական ցուցակը բաղկացած է 66 ներկայացուցչից, իսկ տարածքայինը՝ 133-ից:
ՀՀԿ շատաբը կղեկավարվի Գործադիր մարմնի կողմից՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: