![Կենտրոնական բանկ. Արթուր Ջավադյանը մասնակցելու է բանկերի վերակազմավորմանը նվիրված համաժողովին](https://b24.am/pub/uploads/2017/02/central_bank_of_armenia_2017_149660845-1280x784.jpg)
Կենտրոնական բանկ. Արթուր Ջավադյանը մասնակցելու է բանկերի վերակազմավորմանը նվիրված համաժողովին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, որտեղ մասնակցելու է Բելգիայի ազգային բանկում կազմակերպվող բարձր մակարդակի «Բանկերի վերակազմավորումը» միջազգային երկօրյա համաժողովին:
Համաժողովին քննարկվելու են «Հանրային իշխանությունների դերը բանկերի վերակազմավորման գործում» և «Մասնավոր լուծումներ թույլ բանկերի համար՝ ապագայի մոտեցումներ» թեմաները:
Միջոցառման շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ: