Բիզնես

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Պաշտոնապես ներկայացվել են նոր Nokia սմարթֆոնները և լեգենդար 3310 մոդելի նորացված տարբերակը
27/02/2017 17:18
Կիսվել

Պաշտոնապես ներկայացվել են նոր Nokia սմարթֆոնները և լեգենդար 3310 մոդելի նորացված տարբերակը

Բարսելոնում մեկնարկած MWC 2017 ցուցահանդեսի շրջանակներում կայացել է ամենասպասված իրադարձություններից մեկը։ Nokia-ն ներկայացրել է նոր Android սմարթֆոնների շարքը և լեգենդար Nokia 3310 մոդելի նորացված տարբերակը։

Հիշեցնենք, որ Nokia 3310 մոդելը թողարկվել էր 2000թ.-ին: Ժամանակին Nokia-ն վաճառել էր 126 մլն Nokia 3310։ Հեռախոսն առաջին հերթին աչքի էր ընկնում իր ամրությամբ և օձ խաղով։ 3310 մոդելի նորացված տարբերակն աշխատում է Series 30+ օպերացիոն համարգով։ Հեռախոսն ավելի բարակ է նախկին մոդելից, սակայն պահպանել է արտաքին նմանությունը։ Փոփոխություններից մեկն էլ ավելի մեծ և գունավոր էկրանն է՝ 2.4″ և 320 х 240 px: Հեռախոսի վրա տեղադրվել է նաև տեսախցիկ՝ 2mp: Nokia 3310-ի մարտկոցի հզորությունը 1200 mAh է։ Ամբողջական լիցքավորումը թույլ է տալիս խոսել 22.1 ժամ, երաժշտություն լսել 51 ժամ, ռադիո ունկընդրել 39 ժամ շարունակ, իսկ դադարի վիճակում հեռախոսը կաշխատի 31 օր։ Հեռախոսը հնարավորություն է տալիս տեղադրելու 2 սիմ քարտ։ Հնարավորություն կա նաև տեղադրելու Micro SD քարտ՝ մինչև 32 ԳԲ ծավալով։

Nokia-ն նաև ներկայացրել է Nokia 6 սմարթֆոնը։

Nokia 6 սմարթֆոնը զինված է Snapdragon™ 430 պրոցեսորով։ Սմարթֆոնի ներքին հիշողությունը 32ԳԲ է, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 3ԳԲ, կա նաև մինչև 128ԳԲ ծավալով MicroSD քարտ տեղադրելու հնարավորությունը։ Սմարթֆոնի չափերն են՝ 154 x 75.8 x 7.85 մմ։ Սմարթֆոնն աշխատում է Android™ 7.1.1 Nougat օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնի էկրանի չափը 5.5″ է՝ Full-HD (1920 x 1080, 16:9)։ Սմարթֆոնի վրա տեղադրված է երկու տեսախցիկ՝ հիմնական՝ 16mp և դիմային՝ 8mp: Nokia 6-ի մարտկոցի հզորությունը 3000 mAh է։ Սմարթֆոնը ունի նաև մատնահետքերի սկաներ։ Սահմանափակ քանակությամբ կթողարկվի նաև Nokia 6-ի Arte Black առաջատար տարբերակը, որի ներքին հիշողությունը 64 ԳԲ է, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 4 ԳԲ։ Nokia 6-ի գինը 229 եվրո է, իսկ Nokia 6 Arte Black-ի գինը՝ 299 եվրո։

Ներկայացվել են նաև Nokia 3 և Nokia 5 սմարթֆոնները։

Nokia 5 – 5.2″ էկրան – 720 x 1280 px, տեսախցիկներ՝  13 mp և 8 mp, մարտկոց՝ 3000 mAh, օպերատիվ հիշողություն՝ 2ԳԲ, ներքին հիշողություն՝ 16ԳԲ, պրոցեսոր՝ Qualcomm Snapdragon 430, գին՝ 189 եվրո։

Nokia 3 – 5″ էկրան – 720 x 1280 px, տեսախցիկներ՝ դիմային և հիմնական – 8 mp, մարտկոց՝ 2650 mAh, օպերատիվ հիշողություն՝ 2ԳԲ, ներքին հիշողություն՝ 16ԳԲ, պրոցեսոր՝ MediaTek MT6737, գին՝ 139 եվրո։

Տեխոնոլգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը  ներկայացնում է MaxPlay նոր առաջարկ` հատուկ մարզերի բնակիչների համար։ Այն բաժանորդները, որոնք մինչև 2017թ. մարտի 31-ը ներառյալ կմիանան Տրիո Մարզային ծառայությունների փաթեթին կամ կվերակնքեն գործող պայմանգիրը 1 տարով, կստանան մի շարք առավելություններ 1 տարի շարունակ՝ 100 ֆիլմ, 80 հեռուստաալիք, 30 Մբ/վ Ինտերնետ, WiFi ակտիվացում, 7 օր նախկին հաղորդումներ դիտելու հնարավորություն, սմարթ հնարավորություններ, որակյալ հեռախոսակապ։ Առաջարկը գործում է մինչ 2017թ․-ի մարտի 31-ը ներառյալ Արմավիր, Մեծամոր, Կապան, Վանաձոր, Գյումրի, Հրազդան, Չարենցավան, Սևան, Դիլիջան, Իջևան, Ալավերդի, Արարատ, Աշտարակ, Արտաշատ, Մարտունի, Մասիս և  Քաջարան քաղաքների բնակիչների համար։

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72