Ադրբեջանական հերթական հիստերիան Duty Free-ում վաճառվող արցախյան օղու պատճառով է
Ադրբեջանը հիստերիա է բարձրացրել Duty Free-ում ղարաբաղյան օղու հայտնվելու պատճառով: Ադրբեջանական haqqin.az լրատվական կայքի մոսկովյան բյուրոն «էմոցիոնալ» է արձագանքել Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի Duty Free-ում «Karabakh Виноградная»՝ խաղողի, «Karabakh Абрикосовая»՝ ծիրանի և այլ մրգերից պատրաստված «Karabakh» անվանումով օղիների վաճառքին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ չնայած նույն հրապարակման մեջ նշված է նաև, որ ապրանքատեսակի արտադրողը Ստեփանակերտի կոնյակի գործարանի երևանյան մասնաճյուղն է, հետևաբար արտադրողը ՀՀ-ում գործող կազմակերպությունն է, և որևէ խոչընդոտ չկա միջազգային շուկայում դրա վաճառքի համար, այդուհանդերձ ադրբեջանական կայքը եզրակացրել է, որ Duty Free-ն վաճառում է կեղծ օղի, որն արտադրվել է ոչ լեգիտիմ տարածքում, ոչ լեգիտիմ կազմակերպության կողմից: