Այլ Լուրեր

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
«Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից է.
20/04/2017 23:58
Կիսվել

«Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից է.

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Այն առանցքային պահ էր հետագայում նման ողբերգությունների կրկնության հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամերիկյան հեղինակավոր Charlie Rose թոք-շոուի ժամանակ այս մասին խոսել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, ով իր կրծքին կրել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը:

Անդրադառնալով հարցին, թե երբ ու ինչու է տեղի ունեցել ցեղասպանությունը` նա պատմել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության ղեկավարությունը որոշում ընդունեց ոչնչացնել հայ բնակչությանը: «Օգտագործելով պատերազմը թուրքերի և ռուսների միջև որպես պատրվակ` նրանք հայտարարեցին, որ հայերը պետք է հեռացվեն պատերազմական գոտուց: Ողջ կայսրության տարածքից հայերը տարվեցին մահվան երթերի` սպանվելով գետերում, դաշտերում, ժայռերում, խորտակվեցին ծովերում: Սա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, առանցքային պահ ցեղասպանությունների իրականացման գործում: «Ցեղասպանություն» եզրույթն առաջացել է հենց այս իրադարձությունը բնութագրելու համար»,- պատմել է ռեժիսորը:

Խոսելով այն մասին, թե ինչու է Միացյալ Նահանգները հրաժարվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը` Թերի Ջորջը նշել է, որ Թուրքիան ռազմավարական մեծ ազդեցություն ունի ԱՄՆ վրա: Նա հիշեցրել է, թե ինչպես են նախկինում տապալվել Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան ֆիլմերի նկարահանումները: «Երբ փորձ արվեց նկարահանել «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմը, Թուրքիայի կառավարությունը ճնշումներ գործադրեց պետդեպարտամենտի և նկարահանման ստուդիաների վրա` տապալելով ֆիլմի նկարահանման փորձերը: Սա 20-րդ դարի ամենամեծ ու անհայտ ողբերգություններից է»,- ասել է Թերի Ջորջը:

Նա հիշեցրել է, թե ինչպես ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախքան ընտրվելը խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ընտրվելուց հետո չպահեց խոստումը: «Այս հարցում նրա վերջին մեկնաբանությունն այն էր, թե «իմ տեսակետն այս հարցում չի փոխվել», սակայն չասեց «ցեղասպանություն» եզրույթը: Դեսպան Սամանտա Փաուերը ևս անկարող եղավ այդ բառն արտաբերել, թեպետ գրել է մի գիրք «Խնդիր դժոխքից» («A problem from Hell»), որտեղ շեշտադրել էր Հայոց ցեղասպանությունը` որպես այս իրադարձությունների նկատմամբ ԱՄՆ կառավարության վերաբերմունքի սկզբնաքար»,- պատմել է ռեժիսորը` ընդգծելով, որ ներկայում Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ղեկավարության և ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքի մեջ որևէ փոփոխություն չի տեսնում:

Թոք-շոուի մասնակից Անժելա Սարաֆյանը ներկայացրել է ֆիլմում մարմնավորած իր կերպարին` Մարալին, ով հայկական ավանդական գյուղի բնակիչ է: «Ես երջանիկ եմ կերտելու հայ ավանդական կնոջ կերպարը` ինքս հայ լինելով: Իմ մայրն ու տատը դրա հրաշալի օրինակներն էին: Այս ֆիլմն ու պատմությունը շատ անձնական էին ինձ համար, քանի որ ես լսել էի պատմություններ իմ նախնիներից, թե ինչպես են նրանք վերապրել կատարվածը»,- ասել է դերասանուհին:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98