Այլ Լուրեր

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԿԸՀ. Ծառուկյան դաշինքից 11 անձ պահանջել է չեղյալ համարել իրենց անունից ներկայացված դիմումները
03/05/2017 16:18
Կիսվել

ԿԸՀ. Ծառուկյան դաշինքից 11 անձ պահանջել է չեղյալ համարել իրենց անունից ներկայացված դիմումները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է քննարկել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո հանձնաժողով ներկայացված ինքնաբացարկի դիմումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվել էին ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու մասին դիմումներ` 9 դիմում ներկայացվել է ՀՀԿ-ից, 3 դիմում` ՀՅԴ-ից, 23 դիմում «Ծառուկյան» դաշինքից:

Մայիսի 2-ի երեկոյան հրապարակված ցանկը նոր դիմումներով չի համալրվել:

Տիգրան Մուկուչյանն այնուհետև հայտնեց, որ «Ծառուկյան» դաշինքից 11 անձ` Կարապետյան Վահանը, Մանուկյան Խաչիկը, Ազիզյան Նապոլեոնը, Եղիկյան Ալիկը, Բագրատյան Սերգեյը, Զուրաբյան Արարատը, Սաղաթելյան Մուշեղը, Դավթյան Հրանտը, Սուքիասյան Մանուկը, Մանուկյան Արթուրը և Ծառուկյան Արտյոմը, ԿԸՀ են ներկայացրել դիմումներ, որոնցով վերջիններս ներկայացրել են, որ իրենց անունից նախկինում ներկայացված դիմումները համարվի չեղյալ և տեղեկացնում են, որ չեն հրաժարվում պատգամավորի մանդատից: Ներկայացված դիմումները` բացի մեկից, առանց նոտարական վավերացման են, մեկ դիմում ներկայացվել է նոտարական վավերացմամբ: Նրանք իրենց դիմումներում հիմնականում նշում էին, որ մանդատից հրաժարվելու դիմում իրենք չեն ներկայացրել և ԿԸՀ իրենց անունով ուղարկված դիմումները կեղծ են: Նրանք ԿԸՀ-ին խնդրեցին ընթացք չտալ իրենց անունից գրված դիմումներին և չեղյալ համարել դրանք: Նշված անձինք կամ նրանց ներկայացուցիչները նույնպես մասնակցում էին նիստին, և բոլորն անխտիր հաստատեցին, որ չեն հրաժարվում պատգամավորի մանդատից:

Դիմումները քննելուց հետո ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հայտարարվում է կես ժամ ընդմիջում, որից հետո կներկայացնեն դիմումների քննության արդյունքներով վերաձևակերպված որոշման նախագծերը և արձանագրությունը` հաշվի առնելով նիստի ժամանակ քննված դիմումները:

ԿԸՀ-ն մայիսի 2-ին հրապարակել էր ինքնաբացարկի դիմում ներկայացրած պատգամավորների ցանկը: Պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումներ ներկայացվել էին ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից և «Ծառուկյան» դաշինքից:

ՀՀԿ

Սարգսյան Վիգեն Ալեքսանդրի, Մարգարյան Տարոն Անդրանիկի, Ամիրյան Արմեն Արտավազդի, Զաքարյան Արտակ Բորիսի, Սահակյան Արման Գալուստի, Բոթոյան Կարեն Հովսեփի, Սանամյան Սամվել Կարոյի, Առուշանյան Առուշ Գագիկի, Հակոբյան Վահե Ալբերտի:

Ծառուկյան դաշինք

Զուրաբյան Արարատ Անուշավանի, Մանուկյան Արթուր Աբրահամի, Ադամյան Սամվել Ֆրունզի, Բագրատյան Սերգեյ Պապաշի, Պողոսյան Վազգեն Վոլոդյայի, Ազիզյան Նապոլեոն Սուրենի, Դավթյան Հրանտ Դավթի, Կարապետյան Վահան Գուրգենի, Ղարագյոզյան Հարություն Արփիարի, Սուքիասյան Մանուկ Հենրիկի, Խաչատրյան Լյովա Յուզիկի, Մանուկյան Խաչիկ Վաղինակի, Ավետիսյան Արմեն Նիկոլայի, Սաղաթելյան Մուշեղ Ագունի, Մամոյան Արթուր Շամիրի, Եղիկյան Ալիկ Պետրոսի, Աբովյան Արման Վլադիմիրի, Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի, Հովսեփյան Մարգարիտա Էդիկի, Առաքելյան Նարինե Վալոդյայի, Կեսոյան Արայիկ Ռազմիկի, Առաքելյան Կարեն Մնացականի, Ալեքսանյան Սամվել Ժորայի։

ՀՅԴ

Լոքյան Դավիթ Արսենի, Մկրտչյան Լևոն Հովհաննեսի, Մինասյան Արծվիկ Գարեգինի։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75