Beeline. 0-8000-1007 վստահության հեռախոսահամարին իրականացվել է 1000-ից ավելի զանգ
Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից 2015 թ. ապրիլ ամսին գործարկված «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին իրականցվել է 1000-ից ավելի զանգեր։ Զանգերը գրանցվել են ինչպես Երևանից, այնպես էլ հանրապետության մարզերից՝ մասնավորապես Լոռիից, Շիրակից և Արարատից։
Թեժ գծին դիմել են տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ՝ հոգեբանական, դժվար տարիք կամ դեռահասության ճգնաժամ, ծնող-երեխա փոխհարաբերություններ, ընտանիքում բռնության, իրավաբանական, սոցիալական հարցերով և խնդիրներով։
Օգնության կարիք ունեցող անձիք ստացել են համապատասխան տեղեկատվություն դաշտում առկա երեխայի պաշտպանության ծառայությունների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության միջոցով։ Ինչպես նաև Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող տարբեր ծրագրերի և շահերի պաշտպանության գործընթացներում ներկայացնելու և լուծում տալու նպատակով հավաքագրվել և խմբավորվել է խնդիրները։
«Beeline-ը հատկապես կարևորում է այն ծրագրերի իրագործումը, որոնք թվային և տեխնոլոգիական լուծումների միջոցով օգնում են փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը: Իսկ Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից գործարկած թեժ գիժն երկար ժամանակ հաջողությամբ գործում է` արագ տեղեկատվություն տրամադրելու և արձագանքելու միջոցով առաջարկելով խնդիրների լուծումներ և դիմողներին տրամադրելով լիարժեք խորհրդատվություն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Նման ծառայությունը տալիս է մեզ հնարավորություն ծանոթանալու ընտանիքների, և առհասարակ երեխաների խնդիրներին հենց հասցեատերերից: Թեժ գիծը ծառայում է երեխաների պաշտպանության հետ կապված խնդիրների հավաքագրման, և հետագայում հիմքեր հանդիսանում հիմնադրամի ծրագրերի շահերի պաշտպանության ռազմավարության մեջ դրանց ներառելուն: Իհարկե, այսօր հատկանշական է քաղաքացիական հասարակություն և տեղական բիզնեսի հետ համատեղ ջանքը, որն աջակցում է Հայաստանում երեխաների կյանքն ավելի լավը դարձնելուն», – ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ նախաձեռնության նպատակն է արագ տեղեկատվություն տրամադրելու և արձագանքելու միջոցով խթանել երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացը: «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին կարող են զանգահարել աշխատանքային օրերին ժամը 9։00-ից մինչև ժամը 17։30-ը։ Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդները կարող են անվճար զանգահարել վստահության հեռախոսահամարին։
Նշենք, որ Վստահության հեռախոսագիծը տրամադրվել է GSMA գլոբալ նախաձեռնության շրջանակում, որն ուղղված է երեխաների պաշտպանության համար հեռախոսագծերի տրամադրմանն աջակցելուն։ Beeline-ը ծրագրին միացել է 2014 թ. նոյեմբերի 20-ին, երբ ամբողջ աշխարհում նշվում էր ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության Կոնվենցիայի 25-ամյակը:
———————
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:
Մանկական զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2009թ. սեպտեմբերին։ Հիմնադրամը նախկինում` 2002թ-ից գործել է որպես Մանկական զարգացման կենտրոն Վորլդ Վիժն Հայաստանի ՙՆերառական կրթության՚ ծրագրի շրջանակներում, 2004-2008թթ. ՄԶԿ-ն ներգրավված է եղել ՙԴժվար իրավիճակում գտնվող երեխաներ՚ ծրագրում, որն ուղղված էր կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների աջակցությանը։ 2002-2008թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնում տարբեր ծառայություններ է ստացել ավելի քան 500 երեխա։ Կազմակերպվել են սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների պաշտպանության, կրթական և համայնքային զարգացման ոլորտում աշխատող մասնագետների համար։ Ներկայումս, Մանկական զարգացման հիմնադրամի նպատակն է նպաստել երեխաների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջ զարգացմանը և խոցելի խմբերի ներառմանը հասարակություն, առաջարկել մասնագիտական ծառայություններ` աջակցելով խոցելի խմբերի երեխաներին և նրանց ընտանիքներին, նպաստել մեթոդաբանական բազայի հարստացմանը` մշակելով նյութեր երեխաների հետ աշխատող մասնագետների, մանկավարժների, ծնողների համար։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք http։//www.wvarmenia.am/en/child-development-foundation