Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
Վարդան Արամյանը հանդիպել է «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» ՀԿ անդամների հետ
15/05/2017 23:14
Կիսվել

Վարդան Արամյանը հանդիպել է «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» ՀԿ անդամների հետ

Մայիսի 15-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հանդիպումը «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» ՀԿ անդամների հետ:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ ՀՀ-ում ներքին աուդիտի ոլորտը բարեփոխումների կարիք ունի և դա այն օղակն է, որը կազմակերպությանը պետք է տրամադրի մրցունակ լինելու բանալին: Ներքին աուդիտը ՀՀ-ում պետք է ոչ միայն նույնականացնի հնարավոր ռիսկերը, այլև կատարի խորհրդատվական ինստիտուտի դեր:

«Ներքին աուդիտի ինստիտուտը այն գործիքն է, որը կնպաստի միկրո և մակրո մակարդակներում պետական ֆինանսների ճիշտ կառավարմանը՝ պահպանելով ՀՀ ֆինանսների նախարարության գործունեության 3 հիմնական սկզբունքները՝ տնտեսում (economy), նպատակայնություն (efficiency), արդյունավետություն (effectiveness)», – ասել է նախարար Արամյանը:

Քննարկմանը նշվել է, որ ՀՀ-ում ներկայումս իրականացվում է աուդիտի 3 տեսակ՝ ֆինանսական, կատարողական և համապատասխանության, որոնք խորքային բարեփոխումների կարիք ունեն, և պետք է ընտրել այդ ուղղությունների զարգացման ճիշտ մոդել ներքին աուդիտի դերակատարումը բարձրացնելու համար:

Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ այժմյան մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ներքին աուդիտի համակարգը զարգացնել բոլոր գերատեսչություններում, անցում կատարել դեպի բիզնես գործընթացների նկարագրում, և հնարավոր համակարգերի ավտոմատացում: Կարևորվել է նաև աուդիտի ոլորտում ֆունդամենտալ գիտելիքների ձեռքբերման խնդիրը և ընդգծվել է, որ ՀՀ-ում այն նույնպես կատարելագործման կարիք ունի:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48