Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ոստիկանություն. ճանապարհային իրավախախտումների ծանուցումները հնարավոր է ստանալ նաև SMS-ների միջոցով
17/05/2017 18:40
Կիսվել

Ոստիկանություն. ճանապարհային իրավախախտումների ծանուցումները հնարավոր է ստանալ նաև SMS-ների միջոցով

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի մայիսի 24-ից գործարկվելու է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ (SMS) հաղորդագրությունների միջոցով ստանալու համակարգը:

Հաղորդագրություններ ստանալու համար անձը պետք է նշված համակարգում գրանցի այն բջջային հեռախոսահամարը, որին հետագայում ցանկանում է ստանալ այդ ծանուցումները:

Հեռախոսահամարը համակարգում գրանցելու համար անհրաժեշտ է տվյալ հեռախոսահամարից տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի սերիա-համարը և հաշվառման համարանիշը (օրինակ՝ LZ999999,12YY345 կամ LZ999999, 345YY12) պարունակող բովանդակությամբ SMS հաղորդագրություն ուղարկել 1041 կարճ հեռախոսահամարին:

Եթե ուղարկված տվյալները ճիշտ են և հաշվառման վկայագրի սերիա-համար և հաշվառման համարանիշ տվյալների զույգն իրականում առկա է Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա պատասխան SMS հաղորդագրություն այն մասին, որ նշված տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կուղարկվեն կարճ (SMS) հաղորդագրության միջոցով:

Անձը հնարավորություն ունի հետագայում փոխելու արդեն իսկ գրանցած հեռախոսահամարը՝ տվյալների նույն զույգը (հաշվառման վկայագրի սերիա-համար և հաշվառման համարանիշ) նոր հեռախոսահամարից ուղարկելով 1041 կարճ
հեռախոսահամարին:

Եթե ուղարկված տվյալները ճիշտ չեն և հաշվառման վկայագրի սերիա-համար և հաշվառման համարանիշ տվյալների զույգն առկա չէ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա համապատասխան բովանդակությամբ պատասխան SMS հաղորդագրություն:

Հեռախոսահամարը համակարգում գրանցելու 1 կարճ (SMS) հաղորդագրության արժեքը 50 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ), իսկ որոշումների վերաբերյալ ծանուցումներն ստանալը՝ անվճար:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52