Տնտեսական

USD BUY - 392.50+0.00 USD SELL - 396.00+0.00
EUR BUY - 411.00-1.00 EUR SELL - 415.00-1.00
OIL:  BRENT - 74.31-0.16 WTI - 70.21-0.06
COMEX:  GOLD - 2952.50+0.10 SILVER - 33.01+0.55
COMEX:  PLATINUM - 993.30+0.65
LME:  ALUMINIUM - 2688.00-1.45 COPPER - 9559.00-0.05
LME:  NICKEL - 15517.00-0.94 TIN - 33677.00+0.84
LME:  LEAD - 2008.50+0.80 ZINC - 2928.00+0.33
FOREX:  USD/JPY - 149.39+0.07 EUR/GBP - 1.0517+0.56
FOREX:  EUR/USD - 1.0517+0.56 GBP/USD - 1.2675+0.36
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 43428.02-1.69 NASDAQ - 19524.01-2.20
STOCKS US: S&P 500 - 6013.13-1.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 38776.94+0.26 TOPIX - 2736.53+0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 23477.92+3.99 SSEC - 3379.11+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8659.37-0.04 CAC40 - 8154.51+0.39
STOCKS EUR:  DAX - 22287.56-0.12
21/02/2025  CBA:  USD - 394.41-0.90 GBP - 498.77+0.09
21/02/2025  CBA:  EURO - 412.67-0.15
21/02/2025  CBA:  GOLD - 37180.00-146.00 SILVER - 419.22+0.95
Պետբյուջեի ծախսերի 33%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտ
17/05/2017 22:49
Կիսվել

Պետբյուջեի ծախսերի 33%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտ

Տարվա առաջին երեք ամսում մեր երկրի պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտ է ուղղվել 96.4 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը բացարձակ արտահայտությամբ աճել է մոտ 5%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կատարված ծախսերը, որոնք ենթադրում են բնակչությանը սոցիալական աջակցության տրամադրում և ծայրահեղ աղքատության մեղմում, կազմել են պետական բյուջեի 33%-ը:

Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին մեր երկրի պետական բյուջեի ծախսերի փաստացի կատարման կառուցվածքում պաշտպանության ոլորտ ուղղված ծախսերը կազմել են մոտ 14%, ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում կատարված ծախսերը՝ շուրջ 25%:

Կրթության ոլորտին բաժին է ընկել պետական բյուջեի ծախսերի մոտ 7.5%-ը, հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն ուղղված ծախսերը կազմել են 8%-ը, իսկ առողջապահության ոլորտում պետական ծախսերը կազմել են 5%:

Նշենք նաև, որ 2017 ֆինանսական տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանի պետական բյուջեի ընդհանուր ծախսերը կազմել են 289.5 մլրդ ՀՀ դրամ:

21/02/2025
դրամ
Դոլար (USD)
394.41
-0.90
Եվրո (EUR)
412.67
-0.15
Ռուբլի (RUR)
4.46
-0.01
Լարի (GEL)
140.79
+0.11
37180.00
-146.00
Արծաթ
419.22
+0.95