Տնտեսական

USD BUY - 367.00-0.50 USD SELL - 369.50-1.50
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 435.50-0.50
OIL:  BRENT - 105.21+4.95 WTI - 99.15+3.91
COMEX:  GOLD - 4728.10+0.16 SILVER - 85.90+6.84
COMEX:  PLATINUM - 2107.30+2.33
LME:  ALUMINIUM - 3503.00-0.55 COPPER - 13573.00+1.35
LME:  NICKEL - 18892.00-1.60 TIN - 53877.00+0.13
LME:  LEAD - 1975.00-0.13 ZINC - 3430.00+0.91
FOREX:  USD/JPY - 157.57+0.59 EUR/GBP - 1.1757-0.23
FOREX:  EUR/USD - 1.1757-0.23 GBP/USD - 1.3583-0.36
STOCKS RUS:  RTSI - 1126.55+2.28
STOCKS US: DOW JONES - 49704.47+0.19 NASDAQ - 26274.13+0.10
STOCKS US: S&P 500 - 7412.84+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 62417.88-0.47 TOPIX - 3840.93+0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 26406.84+0.05 SSEC - 4225.02+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10269.43+0.36 CAC40 - 8056.38-0.69
STOCKS EUR:  DAX - 24350.28+0.05
11/05/2026  CBA:  USD - 368.96-0.05 GBP - 501.42-0.58
11/05/2026  CBA:  EURO - 434.23+0.09
11/05/2026  CBA:  GOLD - 56244-31 SILVER - 956.58+3.43
Լիզինգի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում տրամադրվող գյուղտեխնիկայի տեսականին կընդլայնվի
18/05/2017 18:57
Կիսվել

Լիզինգի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում տրամադրվող գյուղտեխնիկայի տեսականին կընդլայնվի

Հայաստանում մեկնարկած մինչև 9 տոկոս տոկոսադրույքի 7 տոկոսային կետի սուբսիդավորմամբ տրամադրվող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել տնտեսավարողների շրջանում: Միաժամանակ, վերջիններս պատրաստակամություն են հայտնել ձեռք բերել այլ գյուղատնտեսական տեխնիկայի տեսականի, որի տրամադրումը ծրագրի շրջանակում հնարավոր չէ` ծրագրում գյուղատնտեսական տեխնիկայի տեսականու գծով առկա սահմանափակման պատճառով: Մինչդեռ, մշակելի հողակտորների ներկայիս կտրտվածությունը, չափերը և մշակաբույսերի բազմազանությունը պահանջում են նաև հավաքակազմի տեխնիկական միջոցների տեսակների փոփոխություն և առավել լայն տեսականի: Գործադիրը լրացում և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից ձեռք բերվող գյուղատնտեսական տեխնիկայի տեսականու գծով առկա սահմանափակումը վերացնելու նպատակահարմարությամբ պայմանավորված: Արդյունքում կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ գյուղացիական տնտեսությունների կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար:

Գործադիրը հաստատել է գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման նպատակով «Իդաս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված և դրական եզրակացություն ստացած առաջարկը: Արդյունքում կստեղծվի գյուղատնտեսական տեխնիկայի կայան, որի միոցով որակյալ ծառայություններ կմատուցվեն գյուղացիական տնտեսություններին: Վերջինս կնպաստի գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի, ագրարային ոլորտի արդյունավետության բարձրացմանը, գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ծավալների աճին: Մեկ այլ որոշմամբ էլ 700 մլն ՀՀ դրամ կհատկացվի գյուղատնտեսական տեխնիկայի կայանների գործունեության կազմակերպման և զարգացման նպատակով:

11/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.96
-0.05
Եվրո (EUR)
434.23
+0.09
Ռուբլի (RUR)
4.9961
+0.0489
Լարի (GEL)
137.67
+0.18
56244
-31
Արծաթ
956.58
+3.43