Սոցիալական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՎիվաՍել-ՄՏՍ. Աշխատավայր՝ հեծանիվով
22/05/2017 16:28
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. Աշխատավայր՝ հեծանիվով

Աշխատավայր՝ հեծանիվով. ՎիվաՍել-ՄՏՍ-ի մի խումբ աշխատակիցներ միացել են հեծանիվով դեպի աշխատավայր ուղևորվելու Bike to Work միջազգային նախաձեռնությանը

Երևանի փողոցներում  օրեցօր ավելացող հեծանվորդների քանակը ոչ միայն նոր միտում է, այլև առողջ հասարակություն ունենալուն ուղղված կարևոր քայլ: Հայաստանում սկսում է աճել այս փոխադրամիջոցից օգտվողների թիվը, սակայն հեծանիվով աշխատանքի ուղևորվողների թիվը դեռևս փոքր է: Աշխարհի տարբեր երկրներում իրականացվում են «հեծանիվով դեպի աշխատավայր» մեկնելու արշավներ, և շատ մարդիկ այդպես էլ վարվում են: Հեծանվորդությունն ունի իր առավելությունները թե՛ անհատի, թե՛ հասարակության, թե՛ միջավայրի ու նաև համայնքների համար: Իրականում, հեծանվորդությունը կարող է դառնալ նոր սկիզբ՝ հանրային առողջության ոլորտի և շրջակա միջավայրի կարևոր խնդիրները մեր երկրում լուծելու համար:

Հեծանվորդների թվի ավելացումն իր ուղղակի դրական ազդեցությունը կարող է ունենալ շրջակա միջավայրի պահպանության հարցում. մեքենաների թվի կրճատմանը զուգահեռ, կկրճատվի նաև մթնոլորտ արտանետվող վնասակար գազերի ծավալը: Սա առավելություն է նաև ուրբանիզացված տարածքների և քաղաքների, մասնավորապես՝ Երևանի բնակիչների համար: Հեծանիվով երթևեկելն ամենօրյա ճանապարհատրանսպորտային խցանումներից խուսափելու առավել հարմարավետ եղանակներից է՝ հատկապես ամռան տապին: Այս փոխադրամիջոցի ընձեռած հնարավորությունն արդյունավետ է նաև գումար տնտեսելու և ժամանակ խնայելու առումով: Հեծանիվ վարելն առավոտյան մարզանքի հարմար տարբերակ է և նպաստում է գրասենյակային աշխատողների առողջ ապրելակերպին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մի խումբ աշխատակիցներ միացել են հեծանիվով դեպի աշխատավայր ուղևորվելու միջազգային օրվան՝ առավոտյան սահմանված ժամանակացույցն սկսելով հեծանիվ վարելով: Արշավի մասնակիցները աշխատավայր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կենտրոնական գրասենյակ են ժամանել հեծանիվներով: Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված մոտեցումը կարևոր արժեհամակարգ է ընկերության աշխատակիցների շրջանում: 

«Յուրաքանչյուր լավ նախաձեռնություն արժանի է իրականացման ու հետևաբար՝ պահանջում է քաջալերում և աջակցություն: Մենք բարձր ենք գնահատում շրջակա միջավայրի և սեփական առողջության հանդեպ մեր ընկերության աշխատակիցների պատասխանատու մոտեցումը: Ընկերության տարածքում գործող՝ հեծանիվների համար նախատեսված կայանատեղի առկայությունը կարևոր պայման է այս նոր վարքագիծը մեր աշխատակիցների շրջանում խրախուսելու և լայն հասարակության համար օրինակ ծառայելու համար», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նույն օրը ՎիվաՍել-ՄՏՍ-ի այն աշխատակիցները, ովքեր ցանկություն են ունեցել սովորել հեծանիվ վարել, ուղևորվել են դեպի «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ ընկերության կամավորների օգնությամբ ձեռք են բերել այդ կարևոր և առողջարար հմտությունը:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88