Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Անդրանիկ Գրիգորյան. ՀՀ բանկային համակարգի կապիտալի աճը մեծ ազդեցություն է ունեցել բանկային և ֆինանսական համակարգերի կոնսոլիդացիայի վրա
24/05/2017 18:07
Կիսվել

Անդրանիկ Գրիգորյան. ՀՀ բանկային համակարգի կապիտալի աճը մեծ ազդեցություն է ունեցել բանկային և ֆինանսական համակարգերի կոնսոլիդացիայի վրա

ՀՀ բանկային համակարգի կապիտալը 2016 թվականին էական աճ ունեցավ, որը բավականին մեծ ազդեցություն թողեց բանկային և ֆինանսական համակարգերի կոնսոլիդացիայի, ինչպես նաև երկարաժամկետ ժամանակահատվածում բանկային համակարգի կայունության բարձրացման վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը: Նրա խոսքով` 2016 թվականը ֆինանսական համակարգում բավականին հետաքրքիր տարի էր: Գրիգորյանը նշեց, որ իրականացվել են բանկերի ձեռքբերումների ու միացումների չորս գործարքներ:

«Բանկային համակարգում հիմնական մարտահրավերները արտաքին շուկայից բխող ռիսկերն էին, որոնց ազդեցությունը թուլացել էր, այնուամենայնիվ բացասական ազդեցություն թողեցին: Եթե հաշվի առնենք, թե տարածաշրջանի, և թե համաշխարհային տնտեսության դանդաղ աճի տեմպերը և տնտեսական զարգացումները` դրանք ազդեցություն ունեցան դեպի Հայաստան դրամական հոսքերի, ինչպես նաև Հայաստանի հետ գործընկեր երկրների տնտեսական հարաբերությունների վրա: Այնուամենայնիվ, նման մարտահրավերների պարագայում, որպեսզի մեր բանկային համակարգը կարողանա շատ ավելի կայուն դիմակայել հնարավոր և պոտենցիալ ռիսկերին, մենք 2014-ի վերջին կայացրել էինք որոշում մեծացնել բանկային համակարգի կապիտալի նվազագույն չափը: 2015-16 թվականների ընթացքում ունեցանք  175-180 մլրդ դրամի կապիտալի ներհոսք համակարգ, որի գերակշիռ մասը` 150 մլրդ դրամ, տեղի ունեցավ 2016 թվականի ընթացքում, ինչն էականորեն բարձրացրեց տարածաշրջանում մեր բանկային համակարգի մրցունակությունը և երկարաժամկետ ժամանակահատվածում տնտեսությունը սպասարկելու ունակությունը»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով` այն ազդեց նաև բանկային համակարգի իրացվելիության վրա, ինչը բերեց նրան, որ ներկայումս ունենք բանկային համակարգ, որը տարածաշրջանում ամենաիրացվելիներից մեկն է: Գրիգորյանը տնտեսական և ֆինանսական համակարգի կայունությունը գնահատելու համար կարևորեց այդ ցուցանիշը, քանի որ այն ցույց է տալիս, որ ցանկացած կարճ ժամանակահատվածում ունակ են սպասարկելու տնտեսությանը:

Նա նաև նշեց, որ կապիտալի համարժեքության ցուցանիշը հնարավորություն է տալիս հասկանալու բանկերի որակական ունակությունը տարբեր տեսակի զարգացումներին դիմակայելու համար:

ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետի տեղեկացմամբ` Հայաստանում 2016 թվականին կապիտալի համարժեքության միջին ցուցանիշը կազմել է 20 տոկոս, ինչը բանկային համակարգում կապիտալի նոր ներդրումների արդյունք է:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45