Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում տեղի է ունեցել «Հայաստան-Իտալիա» գործարար համաժողով
08/06/2017 15:00
Կիսվել

Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում տեղի է ունեցել «Հայաստան-Իտալիա» գործարար համաժողով

Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում տեղի է ունեցել «Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը՝ երկկողմ ներդրումային և գործարար կապերն ակտիվացնելու նպատակով։ Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողով ստեղծելու որոշումը կայացվել է 2016 թ. նոյեմբերին՝ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի պաշտոնական այցի շրջանակում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, հայաստանյան 26 տնտեսվարողներ իտալացի պոտենցիալ 170 գործընկերներին են ներկայացրել բիզնես-ծրագրեր, նշել ներդրումային ոլորտներ, որտեղ հնարավոր է համատեղ շահավետ գործունեություն ծավալել: Շահագրգիռ ընկերությունների միջև կազմակերպվել են հանդիպումներ՝ ներդրումային ծրագրերը և հայկական ապրանքների արտահանման հնարավորությունները քննարկելու նպատակով։ Ներկայացվել է Հայաստանում իտալական «Ռենկո» և «Սարտիս» ընկերությունների հաջողության պատմությունը։

«Հիմա Հայաստանում ներդրումներ անելու նպաստավոր ժամանակաշրջան է. կառավարությունն այսօր բիզնեսին ընդառաջ բազմաթիվ քայլեր է անում, բարելավում է գործարար միջավայրը, վերացնում է բյուրոկրատական քաշքշուկները։ Կոնկրետ մեր հիմնադրամը պատրաստ է ներդրումային ցանկացած փուլում գործնական աջակցություն և խորհրդատվություն ապահովել այդ թվում՝ իտալացի գործարարներին»,-նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը՝ ավելացնելով, որ համաժողովը և B2B-ները երկրի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու նպատակով էին կազմակերպվել։

«Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովի առանցքում գյուղմթերքի վերամշակման, վերականգնվող էներգետիկայի, ՏՏ, կոշիկի և տեքստիլ արդյունաբերության (սարքավորումներ), զբոսաշրջության ոլորտներում Հայաստանի ներդրումային հնարավորությունների ներկայացման հարցերն են։

Համաժողովի շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամի և Իտալիայի առևտրի խթանման գործակալության (ICE) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ երկկողմ առևտրատնտեսական կապերը զարգացնելու նպատակով: Հուշագրով կողմերը համաձայնել են ամրապնդել երկու երկրների գործարար շրջանակների համագործակցությունը, տեղեկատվություն փոխանակել առաջիկայում նախատեսվող միջոցառումների, գործարար այցերի, ցուցահանդեսների մասին, ինչպես նաև պայմանավորվածություն են ձեռք բերել անել հնարավորը՝ երկկողմ առևտրի և ներդրումների աճի խոչընդոտների նույնականացման և վերացման ուղղությամբ։

Հայաստանի և Իտալիայի առևտրաշրջանառությունը 2016-ին շուրջ 160 միլիոն ԱՄՆ դոլար է կազմել, այդ թվում, արտահանումը՝ մոտ 32 միլիոն դոլար, ներմուծումը՝ 127,5 միլիոն դոլար։

Նախորդ տարի Հայաստանից Իտալիա է արտահանվել հիմնականում տեքստիլ արտադրանք, հագուստեղեն, ալյումինե նրբաթիթեղ, էթիլային սպիրտ, լիկյոր, պլաստմասե իրեր, ավտոմատ կարգավորման ու ղեկավարման սարքեր և այլն։ Հիմնականում ներմուծվել է շոկոլադ, հրուշակեղեն, մակարոնեղեն, գործվածքներ, կենտրոնական ջեռուցման կաթսաներ, նավթամթերք և այլն:

Իտալիան Հայաստանի 17-րդ խոշոր ներդրումային գործընկերն է. 2016 թ. հունվար-սեպտեմբերին 103.3 միլիոն դրամի ներդրումներ են արվել:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02