Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Աշխարհի ամենաերկար զիփլայնը «Yell Extreme Park»-ում կգործարկվի հաջորդ ամիս
09/06/2017 16:16
Կիսվել

Աշխարհի ամենաերկար զիփլայնը «Yell Extreme Park»-ում կգործարկվի հաջորդ ամիս

Աշխարհի ամենաերկար զիփլայնը Ենոքավանի «Yell Extreme Park»-ում շահագործման կհանձնվի այս ամառ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Yell Extreme Park» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը: «Զիփլայնի ճարտարապետական հատվածը գրեթե պատրաստ է և միայն մի երկու հարց է մնացել լուծելու: Իսկ բուն շինարարությունը կսկսվի հունիսի 20-ին: Մենք նախատեսել ենք շինարարությունն ավարտել հուլիսի վերջին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Չիբուխչյանը: Շուտով Արցախում ևս կլինի «Yel Extreme Park»: «Արցախում հրաշալի բնություն կա և մեծ ներուժ զբոսաշրջության զարգացման համար»,-շեշտեց նախագծի հեղինակը:

Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման նպատակով Indiegogo համաֆինանսավորման միջազգային հարթակում մայիսի 4-ից-հունիսի 2-ն անցկացվել է կոլեկտիվ դրամահավաք, որի արդյունքում հավաքվել է 22 հազար 165 ԱՄՆ դոլար:

«Yell Extreme Park» նախագիծը 2015 թվականից իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով դառնալ տարածաշրջանում տուրիզմի խոշոր կենտրոն: Նախագիծը նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային զբոսաշրջությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել հասարակական կյանքը և խթանել առողջ ապրելակերպը:

Նախագիծն իր գործունեությունը սկսել է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ զիփլայնով, իսկ այժմ ակտիվ հանգիստ նախընտրողներին առաջարկում է նաև պարագլայդինգ, ռոփպարկ, փեյնթբոլ, ձիով արշավներ, արտաճանապարհային տուրեր և այլն: Ընդլայնելով գործունեության աշխարհագրությունը՝ «Yell Extreme Park»-ը 2017թ. մայիս ամսից Ստեփանակերտի օդանավակայանի հետ համատեղ երկտեղանի մարդատար ինքնաթիռներով սկսել է իրականացնել Ստեփանակերտ-Շուշի հետադարձ ուղղությամբ առանց կանգառի (non-stop) զբոսաշրջային թռիչքներ:

ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կառուցվող աշխարհի ամենաերկար  զիփլայնը կունենա 2680մ երկարություն և 200-300մ բարձրություն: Զիփլայնով թռիչքը կտևի 3-4 րոպե՝ առավելագույնը 120 կմ/ժ արագություն զարգացնելու հնարավորությամբ:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87