![Կարեն Կարապետյան. Հրաժարական տալու մտադրություն չեմ ունեցել](https://b24.am/pub/uploads/2017/06/Karen_Karapetyan_201965969.jpg)
Կարեն Կարապետյան. Հրաժարական տալու մտադրություն չեմ ունեցել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ հրաժարականի դիմում ներկայացնելու ցանկություն չի ունեցել: «Արմենպրես»-ի հաղարդմամբ՝ Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ չգիտի, թե ովքեր ու ինչի համար են տարածել իր հրաժարականի մասին լուրերը: Հարցին՝ ինքը հրաժարական ներկայացնելու ցանկություն ունեցե՞լ է, ՀՀ վարչապետը կարճ պատասխանեց. «Ոչ, չեմ ունեցել»:
Դիտարկմանը, թե մամուլում խոսակցությունենր են շրջանառվում իր և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի միջև հակասությունների մասին, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես այդ հարցին անդրադարձել եմ: Դա ճիշտ չէ»: