Ֆինանսական

USD BUY - 377.00+0.00 USD SELL - 379.50-0.50
EUR BUY - 444.00-2.00 EUR SELL - 449.50-2.00
OIL:  BRENT - 66.02+0.33 WTI - 61.90+0.34
COMEX:  GOLD - 4790.00+3.33 SILVER - 81.70+5.26
COMEX:  PLATINUM - 2153.00+6.89
LME:  ALUMINIUM - 3056.00-2.80 COPPER - 12891.50-2.02
LME:  NICKEL - 16827.00-6.28 TIN - 46591.00-10.32
LME:  LEAD - 1963.00-2.29 ZINC - 3323.50-2.31
FOREX:  USD/JPY - 155.38+0.30 EUR/GBP - 1.1814-0.34
FOREX:  EUR/USD - 1.1814-0.34 GBP/USD - 1.3689-0.02
STOCKS RUS:  RTSI - 1132.34-2.18
STOCKS US: DOW JONES - 49407.66+1.05 NASDAQ - 23592.11+0.56
STOCKS US: S&P 500 - 6976.44+0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 54720.66+3.92 TOPIX - 3645.84+3.10
STOCKS CHINA:  HANG SENG - 26834.77+0.22 SSEC - 4067.74+1.29
STOCKS EUR:  FTSE100 - 10341.56+1.15 CAC40 - 8181.17+0.67
STOCKS EUR:  DAX - 24797.52+1.05
03/02/2026  CBA:  USD - 378.44-0.59 GBP - 516.76-2.62
03/02/2026  CBA:  EURO - 446.07-3.76
03/02/2026  CBA:  GOLD - 57365-3344 SILVER - 997.4-260.1
Fitch Ratings. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհվել է B+ վարկանիշ
23/06/2017 13:07
Կիսվել

Fitch Ratings. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհվել է B+ վարկանիշ

Հեղինակավոր Ֆիթչ վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհել է §Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի¦ B+ վարկանիշ` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR): Համաձայն գործակալության կողմից հրապարակված զեկույցի՝ Բանկն արժանացել է նման գնահատականի շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության:

Ստացված վարկանիշը սահմանելիս հաշվի են առնվել Բանկի բացարձակ առաջատար դիրքը գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ենթակառուցվածքային հագեցվածությունը, այդ թվում՝ մասնաճյուղերի առկայությունը հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև իրացվելիության բարձր մակարդակը:

Fitch վարկանիշային գործակալության կողմից հրապարակված հաշվետվությունում նաև նշվում է, որ վերջին տարիների բարդ մակրոտնտեսական պայմաններում բանկը կենտրոնացել է ակտիվների որակի բարձրացման վրա, ինչի հետևանքով բանկի կողմից սահմանափակվել է վարկային պորտֆելի արագ աճը: Այս ամենն իր հերթին նպաստել և ապագայում էլ նպաստելու է ակտիվների ռիսկայնության նվազմանը և շահութաբերության աճին:

Fitch Ratings գործակալության կողմից ստացված վարկանիշային գնահատականը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար, և այն վերահաստատում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի առաջատար դիրքերը և թափանցիկ ֆինանսական կառույց լինելու փաստը:

03/02/2026
դրամ
Դոլար (USD)
378.44
-0.59
Եվրո (EUR)
446.07
-3.76
Ռուբլի (RUR)
4.925
-0.0206
Լարի (GEL)
140.62
-0.13
57365
-3344
Արծաթ
997.4
-260.1