WannaCry կրիպտովիրուսի հերթական զոհերը՝ Honda ավտոկոնցեռն և Ավստրալիայի ճանապարհային տեսախցիկներ
Արդեն մեկ ամիս է, ինչ WannaCry կրիպտովիրուսը հարվածներ է հասցնում աշխարհի զանազան երկրների տեխնոլոգիական ենթակառուցվածքներին։ Վիրուսի հերթական զոհերն են դարձել ճապոնական Honda ավտոկոնցեռնը և Ավստրալիայի ճանապարհային տեսախցիկները։
Կրիպտովիրուսի պատճառով Ճապոնական Սայմա քաղաքում գտնվող Honda ավտոկոնցեռնի գործարաններից մեկի գործունեությունն ամբողջովին կանգ է առել։ Հաջորդ դեպքն անրձանագրվել է Ավստրալիայի Վիկտորիա նահանգում, որտեղ կրիպտովիրուսը վարակել է 55 ճանապարհային տեսախցիկ և արագաչափ։ WannaCry վիրուսը տեսախցիկների համակարգը է մուտք գործել վարակված USB կրիչի միջոցով։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։