Բիզնես

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Beeline. Անդրեյ Պյատախինը ԵՊՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ
26/06/2017 13:03
Կիսվել

Beeline. Անդրեյ Պյատախինը ԵՊՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես եկավ դասախոսությամբ Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի` մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի ոլորտում վերապատրաստման մեկամյա դասընթացի մասնակիցների համար:

Ընկերության ղեկավարը՝ որպես հրավիրված դասախոս, կարդաց «Ռազմավարական որոշումների կայացում» թեմայով դասախոսությունը: Նա լսարանին ներկայացրեց ճիշտ ռազմավարական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ քայլերը՝ թե ինչպես պետք է ուսումնասիրել իրավիճակը, ինչ հանգամանքներ հաշվի առնել և ինչպես խուսափել առավել հաճախ հանդիպող սխալներից։

Ընդհանուր առմամբ դասախոսությանը ներկա էր ավելի քան 30 ունկնդիր, այդ թվում` ԵՊՀ հեռաուսուցման լաբորատորիայի ղեկավարությունը, դասախոսներ, ուսանողներ, լրագրողներ, մարքեթինգի ու հասարակայնության հետ կապերի ոլորտի մասնագետներ:

«Մեր ուսանողների համար սա ևս մեկ հնարավորություն է լսել ոլորտի փորձառու և բանիմաց մասնագետներից մեկի՝ Beeline-ի տնօրեն՝ Անդրեյ Պյատախինին: Լաբորատորիան արժևորում է նմանատիպ միջոցառումները, քանի որ ուսանողների համար է ոչ միայն ստեղծվում արդիական գիտելիքի ստացման հնարավորություն, այլ նաև նրանց մոտ ձևավորվում է շնորհալի և հաջողակ մասնագետի կերպարր: Այլ կերպ ասած` նրանք պրակտիկայում ծանոթանում են ճանաչված մասնագետների որակներին, մտածողությանը և վարքային մոդելներին: Հատուկ կարևորում եմ լաբորատորիայի և Beeline-ի միջև համագործակցության այս ձևաչափի շարունակականության ապահովումը և համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները», – նշեց Երևանի Պետական Հալասարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը։

«Մեր ժամանակներում թե՛ բիզնեսում և թե՛ ամենօրյա կյանքում ճիշտ և կշռադատված որոշումների կայացումը հաջողության գրավականն է։ Իսկ Beeline-ի նման մեծ ընկերության համար՝ զարգացման գլխավոր պայմանը։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, այս թեմայի ուսումնասիրությունը կօգնի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի ոլորտում վերապատրաստում անցնող մասնագետներին իրենց ներկա և ապագա գործունեության մեջ։ Որախ եմ ևս մեկ անգամ ելույթ ունենալ Երևանի պետական համալսարանի հեռաուսուցման լաբորատորիայի ուսանողների առջև», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիան Հայաստանում պետական կրթական հաստատություններից առաջինն է ներդրել հեռահար ուսուցման ծրագրերը off-line և on-line ձևաչափերով: Լաբորատորիայի կողմից իրականացվող հեռաուսուցման արդիական ծրագրերի միջոցով բացառիկ հնարավորություն է ընձեռնվում դառնալ հասարակայնության հետ կապերի, մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման, սոցիալական աշխատանքի, սոցիալական մանկավարժության, սոցիոլոգիայի և այլ ոլորտների մասնագետներ։

—————————-

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75