
Կենտրոնական բանկ. միջազգային մրցույթ՝ կոմպոզիտային թղթադրամների տպագրման համար
Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 27-ին կայացած նիստում, որը վարել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է ՀՀ III շարքի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագիրն ու պաշտպանական հատկանիշները: Արձանագրվել է, որ համաձայն Կենտրոնական բանկում գործող կարգերի, կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար հայտարարվելու է միջազգային մրցույթ եվրոպական ճանաչված տպարանների մասնակցությամբ: