Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Վազգեն Աբգարյան. արտահանման ապահովագրության ներդրումը նպաստում է արտահանման ոլորտի զգալի աճին
28/06/2017 18:25
Կիսվել

Վազգեն Աբգարյան. արտահանման ապահովագրության ներդրումը նպաստում է արտահանման ոլորտի զգալի աճին

Արտահանման ապահովագրումը Հայաստանում նպաստելու է արտահանման զգալի աճին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ կայացած հանդիպմանն այս մասին խոսեց «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը: Նրա խոսքով՝ ապահովագրման շնորհիվ գործարարը դուրս է գալիս նոր շուկա՝ իմանալով, որ իր պայմանագիրն ապահովագրված է և կարող է անհրաժեշտության դեպքում ստանալ ֆինանսական ռեսուրսներ՝ կատարելով պայմանագրային պարտավորությունները: Կառավարության որոշմամբ՝ մինչ 2018թ նախատեսվում է ապահովագրված գործարքների կրկնակի աճ: Պարզեցվել է դիմելու, վերլուծության ընթացակարգը:

«Եղել են դեպքեր, երբ Հայաստանից ապրանք են արտահանել և դրա դիմաց չեն վճարվել: Նախկինում լուծումն էր աշխատել կանխավճարային սկզբունքով, որը սակայն մրցունակ չէ: Այս խնդիրը լուծելու համար էլ ստեղծվել է գործակալությունը: Գործակալությունն ապահովագրում է գնորդին չվճարման ռիսկերից, և եթե գնորդը սահմանված ժամկետում չի վճարում, ապա փոխհատուցում ենք արտահանողի կրած վնասի մինչ 95 տոկոսը: Կա նաև նախարտահանման ֆինանսավորման ապահովագրություն, երբ գործընկեր բանկն արտահանողին տրամադրում է ապագա պայմանագրի արժեքի մինչև 90 տոկոսի չափով վարկավորում ապրանքն արտադրելու համար, երբ արտահանողն ունի արտահանման պայմանագիր ֆինանսապես կայուն գնորդի հետ, բայց չունի բավարար միջոցներ, իսկ գործակալությունն ապահովագրում է բանկի վարկի չմարումը»,-ասաց Վազգեն Աբգարյանը:

Նրա խոսքով՝ կառավարության նախորդ շաբաթվա որոշմամբ՝ մինչ 2018թ նախատեսվում է ապահովել ապահովագրված գործարքների կրկնակի աճ: Կատարելագործվել է արտահանման ապահովագրության և նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության գործիքակազմը: Ավելացվել է այնպիսի հնարավորություն, որ մատակարարումը կատարվի արտահանողի հետ փոխկապակցված գործընկերների միջոցով: Գործակալության կայքում ներկայացված է նաև արտասահմանյան մոտ 1000 գնորդ ընկերությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ ոլորտային բաշխվածության և ոլորտների:

«Օրինակ, հայաստանցի գինեգործը կարող է տեղեկանալ՝ ով է Ռուսաստանում հետաքրքրված հայկական գինու ներմուծմամբ և կապ հաստատել այդ ընկերության հետ: Մենք նպաստում ենք, որ արտահանողը դուրս գա նոր շուկա՝ իմանալով, որ իր պայմանագիրն ապահովագրված է»,-նշեց Աբգարյանը:

2015-2016 թթ ապահովագրական ծավալները քառապատկվել են: Իսկ 2017-ի հունվարից հունիսին 6 անգամ աճ է գրանցել 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ: 2016-ին ապահովագրված արտահանումը կազմել է 2,2 մլրդ դրամ, իսկ այս պահի դրությամբ՝ 1,8 մլրդ դրամ: Նմանատիպ շարունակություն ապահովելու դեպքում նախատեսվում է, որ ապահովագրված արտահանումը կգերազանցի 4,5 մլրդ դրամը: 2016-ին հայտ է ներկայացրել 60 կազմակերպություն, իսկ այս պահի դրությամբ՝ 40-ը: Նախատեսվում էր, որ մինչ 2018-ի ավարտը առնվազն 150 կազմակերպություն հայտ կներկայացնի ծառայություններից օգտվելու համար:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն»-ը հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերին՝ ՀՀ կառավարության որոշմամբ: ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված և լիցենզավորված է որպես ապահովագրական ընկերություն: Փաստացի գործունեությունը սկսել է իրականացնել 2015 թվականից: Ներկայումս համագործակցում է Հայաստանի 8 խոշոր առևտրային բանկերի հետ, ևս մի քանիսի հետ բանակցությունները շարունակվում են:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69