Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 61867.43+0.71 TOPIX - 3952.50-0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 25858.88+0.20 SSEC - 3804.69-0.62
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
30/07/2026  CBA:  USD - 366.63+0.43 GBP - 491.1+4.35
30/07/2026  CBA:  EURO - 420.67+3.71
30/07/2026  CBA:  GOLD - 47160-196 SILVER - 676.54+3.44
Գյուղատնտեսության փոխնախարարը մասնակցել է «Ագրոլոգ» ընկերության օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի բացմանը
30/06/2017 18:51
Կիսվել

Գյուղատնտեսության փոխնախարարը մասնակցել է «Ագրոլոգ» ընկերության օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի բացմանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մասնակցել է «Ագրոլոգ» ՓԲԸ-ի օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:

Կենտրոնի հանդիսավոր բացմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը և այլ պաշտոնատար անձինք:

«Օրգանական գյուղատնտեսությունը նպաստում է ոչ միայն ընդհանուր գյուղատնտեսության զարգացմանը, այլև կարևորվում է բնապահպանական և առողջապահական տեսանկյունից: Բացի այդ, ավելի բարձր շահութաբերություն է ապահովում  գյուղացիական տնտեսությունների համար», – նշել է նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ վերջերս մշակվել են ազգային ստանդարտներ, որոնցով հիմնականում կանոնակարգվում են ներքին սպառման համար օրգանական մթերքի արտադրման հիմնական ուղենիշները: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում պետական օժանդակության գործիքների մշակման ուղղությամբ, որոնք միտված կլինեն օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողներին աջակցելուն:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին իր հերթին նշել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը: Նրա խոսքով` Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար Եվրամիությունը ընդհանուր առմամբ տրամադրել է ավելի քան 25 մլն եվրո:

Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը գոհունակություն է հայտնել այն հանգամանքով, որ օրգանական գյուղատնտեսությունը ՀՀ կառավարության առաջնայնությունների թվում է և վստահություն է հայտնել, որ ավստրիական գործընկերների միջոցով Հայաստանի գյուղական բնակավայրերում այլ ծրագրեր ևս կիրականացվեն:

Այնուհետև հյուրերը շրջայց են կատարել կենտրոնի տարածքով, ծանոթացել օրգանական սննդամթերքի վերամշակման արտադրամասին, նորարարական ջերմոցին, սառնարանային տնտեսությանը, հայկական օրգանական արտադրանքի նորաբաց խանութին և այլն:

Միջոցառման ընթացքում կազմակերպվել է նաև հայկական օրգանական արտադրանքի բացօթյա ցուցահանդես-վաճառք, որի հիմնական նպատակն է նպաստել մարզում էկոտուրիզմի զարգացմանը և հարակից համայնքների տնտեսական ակտիվության բարձրացմանը:

30/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.63
+0.43
Եվրո (EUR)
420.67
+3.71
Ռուբլի (RUR)
4.572
-0.0378
Լարի (GEL)
139.64
+0.17
47160
-196
Արծաթ
676.54
+3.44