Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Կատարի բնակիչները բոյկոտում են Սաուդյան Արաբիայից եւ ԱՄԷ-ից ներմուծված մթերքները
30/06/2017 20:43
Կիսվել

Կատարի բնակիչները բոյկոտում են Սաուդյան Արաբիայից եւ ԱՄԷ-ից ներմուծված մթերքները

Կատարի մայրաքաղաքի բնակիչները բոյկոտում են Սաուդյան Արաբիայից եւ ԱՄԷ-ից ներմուծված մթերքները
16:29, 30 Հունիս, 2017
ՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի մայրաքաղաք Դոհայի բնակիչները բոյկոտում են Սաուդյան Արաբիայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից ներմուծված մթերքները՝ նախապատվությունը տալով իրանական եւ թուրքական արտադրանքին: Այդ մասին հայտնել Է «Аль-Джазира» հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բոլորն ինձ հարցնում են՝ որտեղից են բերված մթերքները: Եթե ես նրանց ասում եմ՝ «սաուդյան են» կամ «Դուբայից», նրանք չեն վերցնում», հեռուստաալիքին պատմել Է տեղի վաճառողը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ մայրաքաղաքի խանութների վաճառասեղանները լի են Սաուդյան Արաբիայից եւ ԱՄԷ-ից բերված մթերքներով: Չնայած մեծ զեղչերին, հաճախորդները հրաժարվում են դրանք գնել քաղաքական նկատառումներով: «Ես նրանց արտադրանքը չեմ գնում: Դրանք ինձ այլեւս չեն հետաքրքրում, որովհետեւ դուք տեսնում եք, թե նրանք (Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն) ինչ են անում եւ խոսում: Մարդ իրեն վատ Է զգում, երբ գնում Է դրանք»,-պատմել Է մայրաքաղաքի մթերային խանութի գնորդուհին:

Ինչպես նշվում Է, Դոհայի ռեստորանները նույնպես հրաժարվել են սաուդյան մթերքներ գնել:

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ եւ Կատարի հետ դադարեցրել բոլոր շփումները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել են նաեւ Մալդիվները, Մավրիկիոսը, Մավրիտանիան:

Հորդանանը եւ Ջիբուտին նվազեցրել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը Կատարում: Կատարի շրջափակմանը չեն միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող երկու պետություններ՝ Քուվեյթը եւ Օմանի սուլթանությունը:

Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրները, մասնավորապես, պահանջում են, որ Դոհան դադարեցնի դիվանագիտական կապերն Իրանի հետ: Պահանջների ցուցակում են նաեւ Al Jazeera հեռուստաալիքի փակումը, Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցումը եւ երկրում թուրքական ռազմակայանի փակումը: Բացի այդ, Կատարին անհրաժեշտ կլինի փոխհատուցում վճարել: Պահանջների ցանկը փոխանցվել Է Քուվեյթի կողմից: Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանին հայտարարել Է, որ Դոհան պատրաստ Է բանակցություններ վարել արաբական երկրների պահանջների շուրջ, եթե դրանք լինեն իրատեսական եւ ապացույցներով հաստատված: «Պահանջները պետք Է լինեն իրատեսական եւ իրագործելի, այլապես դրանք կմերժվեն,-ասել Է նա:-Այն, ինչ ներկայացվել Է շրջափակմանը մասնակցող երկրների կողմից, ապացույցներով չհաստատված մեղադրանքներ են, այլ ոչ թե պահանջներ: Բանակցելու համար անհրաժեշտ Է մյուս կողմի անկեղծ ցանկությունը եւ պահանջները հաստատող ապացույցներ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45