
2017թ. հունվար-մայիսին Հայաստանում սմարթֆոնների արտադրությունն աճել է 15%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին հինգ ամսում Հայաստանում արտադրվել է 230 սմարթֆոն։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 15%-ով։
Միևնույն ժամանակ պլանշետների արտադրությունը նվազել է 92.1%-ով և կազմել 55 հատ, իսկ համակարգիչների արտադրությունը նվազել է 29.5%-ով և կազմել 222 հատ։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։