Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
ՀՀ կառավարություն. օժանդակություն հերթական ներդրումային ծրագրերին
10/08/2017 17:44
Կիսվել

ՀՀ կառավարություն. օժանդակություն հերթական ներդրումային ծրագրերին

Գործադիրը բավարարել է «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ: «Քանաքեռի կարի ֆաբրիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է կտորի և օժանդակ նյութերի կարի արտադրության մեջ։ Ակնկալվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Մեկ այլ որոշմամբ բավարարվել է «Հելլո» ՍՊԸ-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու ներկայացված հայտը: Ակնկալվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որոնցով կիրառման նպատակահարմարությունից և անհրաժեշտ տվյալների ամբողջականությունից ելնելով, հստակեցվել են «Ապրանքային նշանների պետական գրանցամատյանի վարման և քաղվածքների տրամադրման», «Կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը համապատասխանաբար անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը փոխակերպելու», «Ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու», «Ապրանքային նշանների լիցենզիաները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու և քննարկելու», «Ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումների ձևակերպման և քննարկման կարգերի մի շարք հավելվածներ և դրանց լրացման պահանջները, այդ թվում՝ ապրանքային նշանների հայտերի, ապրանքային նշանների վկայագրերի և ներկայացվող դիմումների մասով, հստակեցվել են ապրանքային նշանների հայտերի փորձաքննության անցկացման որոշ պահանջներ և մոտեցումներ, հստակեցվել են պետական գրանցամատյանների վարմանը վերաբերող որոշ մոտեցումներ, մասնավորապես, դիմումների ներկայացման, դրանց քննարկման և գրանցամատյանում համապատասխան գրառումներ կատարելու հարցերի վերաբերյալ։

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև կառավարության 2016 թվականի մարտի 3-ին ընդունած որոշման մեջ: Նոր որոշմամբ կսահմանվի որպես բացառություն նշված բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի չմշակված թանկարժեք մետաղների, ջարդոնի և թանկարժեք մետաղների թափոնների, թանկարժեք մետաղների հանքաքարի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով մաքսային ձևակերպման համար տրամադրվող թույլտվության ընթացակարգը:

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33