Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Օգոստոսի 20-ին Ախթալայում կկայանա խորովածի հերթական փառատոնը
18/08/2017 14:21
Կիսվել

Օգոստոսի 20-ին Ախթալայում կկայանա խորովածի հերթական փառատոնը

Խորովածի միջազգային 9-րդ փառատոնը Հայաստանում կնպաստի մարզերում հայկական ավանդական խոհանոցի և արվեստների տարածմանը, զբոսաշրջության զարգացմանը Ախթալայում և հարակից տարածքներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 18-ին կայացած ասուլիսում փառատոնի կազմակերպիչները նշեցին, որ այն Հայաստանի եզակի միջոցառումներից է, որի համար հատուկ տուրփաթեթներ են վաճառվում ՌԴ-ում, Վրաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և այլուր:

«Այս տարի աննախադեպ հետաքրքրություն է առաջացել խորովածի փառատոնի նկատմամբ: Սպասվում են մեծ թվով այցելուներ: Մեր առջև դրված նպատակները քայլ առ քայլ իրականանում են: Փառատոնն իր դերակատարությունն է ունեցել Լոռվա ձորում զբոսաշրջիկների թվի ավելացման հարցում: Հպարտորեն կարող ենք նշել, որ տարածաշրջանում խոհարարական փառատոնների, միջոցառումների անցկացման առումով Հայաստանն առաջատար դիրքերում է»,-ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն ու հավելեց, որ արդեն արձագանքներ ունեն Վրաստանից՝ օգնելու խորհրդատվությամբ, որպեսզի այնտեղ ևս անցկացնեն Խորովածի միջազգային փառատոն:

Նրա խոսքով՝ զբոսաշրջության զարգացման առումով փառատոնը մեծ դեր ունի: Փառատոնի օրերին Վանաձորից մինչ Նոյեմբերյան հյուրանոցներն ունենում են 100-տոկոսանոց զբաղվածություն:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը ևս հաստատեց այն փաստը, որ շատ զբոսաշրջիկներ Հայաստան են գալիս հատուկ այս փառատոնին մասնակցելու համար: «Փառատոնը հայտնի է ոչ միայն ներքին, այլ նաև միջազգային շուկայում: Իրենց խոհանոցները կներկայացնեն նաև օտարերկրացի մասնակիցներ»,- ասաց նա:

Խորովածի փառատոնի գեղարվեստական բաժնի կազմակերպիչ Անդրե Սիմոնյանի խոսքով՝ ամեն տարվա պես այս տարի ևս մեծ շեշտ կլինի մշակութային բաժնի վրա:  Այն բաղկացած է լինելու երկու հատվածից: Առաջին հատվածում կներկայացվի ժամանակակից երաժշտություն՝ ելույթ կունենա «Adana project» երաժշտական խումբը: Երկրորդ հատվածում ելույթ կունենան ժողովրդական երգիչ, երգչուհիներ՝ Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը և այլք: «Քանի որ փառատոնն արդեն միջազգային ուշադրություն է գրավում, մենք ընդգրկել ենք նաև այլ երկրներից երաժիշտների: Ելույթ կունենա հատուկ հյուր պոլսահայ երգչուհի Սիբիլը»,-նշեց Անդրե Սիմոնյանը:

Փառատոնը կկայանա օգոստոսի 20-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ և Ախթալա միջնադարյան ամրոցի տարածքում:  Ժամը 11:00-ին կսկսվի մրցութային հատվածը, իսկ ժամը 13:00-ին կկայանա փառատոնի պաշտոնական բացումը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52