Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – 2009-11ԹԹ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿԿԱԶՄԵՆ 65.7 ՄԼՐԴ ԴՐԱՄ
22/05/2009 11:49
Կիսվել

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – 2009-11ԹԹ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿԿԱԶՄԵՆ 65.7 ՄԼՐԴ ԴՐԱՄ

«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել ընկերության 2009-2011թթ ներդրումային ծրագիրը, ըստ որի ընկերության կողմից վերոնշյալ ժամկետում կիրականացվեն 65.783 միլիարդ դրամի ներդրումներ, ընդ որում 2009թ.-ին նախատեսվում է ներդնել 30.725 միլիարդ դրամ, 2010թ.-ին` 15.564 և 2011թ.-ին`19.493 միլիարդ դրամ:

Գազափոխադրման համակարգում նախատեսված ներդրումների ծավալը 2009-11թթ-ին կկազմի 37.939 միլիարդ դրամ, որից 22.208 միլիարդ դրամը կներդրվի այս տարի, 2.753 միլիարդ դրամը` 2010թ.-ին և 2011թ.-ին կներդրվի 12.977 միլիարդ դրամ: Գազափոխադրման համակարգում նախատեսված ներդրումային գումարների հիմնական մասը կօգտագործվի մայրուղային գազատարների շինարարության, վերատեղադրման և փոխարինման, գազաբաժխիչ կայանների և այլ ինժեներական ենթակառուցվածքների շինարարության և վերազինման, գազափոխադրման համակարգի վերակառուցման և ընդլայնման, ԳՍՊԿ-ի վերակառուցման և արդիականացման, ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրման, ավտոտրանսպորտային միջոցների և մեխանիզմների ձեռքբերման և էներգամատակարարման համակարգի վերականգնման նպատակով:

Գազաբաշխման համակարգում նախատեսված ներդրումների ծավալը 2009-11թթ.-ին կկազմի 27.844 միլիարդ դրամ, որից 8.517 միլիարդ դրամը կներդրվի 2009թ.-ին, 12.811 միլիարդ դրամը` հաջորդ տարի և 6.515 միլիարդ դրամը` 2011թ.-ին: Գազաբաշխման համակարգում նախատեսված ներդրումների հիմնական մասը կօգտագործվի գազաբաշխիչ ցանցի նոր գծերի շինարարության, գազի կենցաղային հաշվիչների ձեռք բերման և տեղադրման, գազաբաշխիչ ցանցի վերականգնման, փոխարինման և վերատեղադրման, գույքի կառավարման միասնական համակարգի ներդրման և շենքերի, շինությունների կառուցման, ընդլայնման և ձեռքբերման նպատակով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52