Տնտեսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Ալկոհոլային խմիչքներ արտադրող հայկական ընկերությունները կմասնակցեն Prօwine China 2017-ի ցուցահանդեսին
05/09/2017 14:49
Կիսվել

Ալկոհոլային խմիչքներ արտադրող հայկական ընկերությունները կմասնակցեն Prօwine China 2017-ի ցուցահանդեսին

Հայաստանի զարգացման ու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամները միջազգային շուկաներում համատեղ կխթանեն տեղական արտադրության գինիների ու կոնյակի ճանաչելիությունը։ Այս մասին այսօր համատեղ գործունեության պայմանագիր է ստորագրվել երկու հիմնադրամների ղեկավարների՝ Արմեն Ավակ Ավակյանի և Զարուհի Մուրադյանի միջև։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Որպես առաջին գործնական քայլ, երկու հիմնադրամները միասին կազմակերպում են հայկական արտադրողների մասնակցությունը նոյեմբերի 14-16-ը Չինաստանի Շանհայ քաղաքում «Prօwine China 2017» ցուցահանդեսին։ «Prօwine China»-ն այս ոլորտի միջազգային խոշորագույն ցուցահանդեսներից է, որին այս տարի մասնակցում է 650 ընկերություն 37 երկրից, սպասվում է 12 000-ից ավելի ներկրողների, դիստրիբյուտորների ու մեծածախ գնորդների այցելություն։

«Prօwine China 2017»-ին միասնական տաղավարով Հայաստանի ալկոհոլային խմիչքների ոլորտը ներկայացնում է գինու, կոնյակի ու սպիրտային խմիչքների 15 արտադրող։ Հայկական ընկերությունների մասնակցությունը համաֆինանսավորվում է պետական աջակցության շրջանակում։

Գինու նախորդ միջազգային ցուցահանդեսների ընթացքում ՀԶՀ աջակցությամբ ձեռք բերված պայմանագրերով հայկական խմիչքներն արդեն արտահանվում են Նիդերլանդներ, Բելգիա, Անգլիա, Գերմանիա և այլ երկրներ։ Իսկ անցած տարի ՀԽԳՀ աջակցությամբ միջազգային հեղինակավոր «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» մրցանակաբաշխությանը հայկական գինեգործական ընկերությունների կողմից ներկայացված արտադրանքն արժանացել է 10 ոսկե և 13 արծաթե մեդալի և արտահանման նոր շուկաներ գտել:

«Հայաստանի զարգացման հիմնադրամը միջազգային ցուցահանդեսներում հայկական արտադրանքի առաջմղման արդյունավետ փորձ ունի։ Յուրաքանչյուր էքսպոյից մեր պատվիրակություններն արտահանման պատվերներով են վերադառնում։ «Prօwine China»-ից բացի, իմ թիմը պատրաստ է հետագայում նույնպես իր փորձը ներդրնել՝ գործընկեր հիմնադրամների հետ տեղական արտադրանքը միջազգային գնորդներին ու մատակարարներին լավագույնս ներկայացնելու համար»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն իր գործունեության կարճ ընթացքում արդեն հասցրել է տարբեր միջազգային ցուցահանդեսների միջոցով նշանակալի արդյունքների հասնել հայկական գինիների ճանաչելիությունն ու պահանջարկը միջազգային շուկայում բարձրացնելու գործում: Վստահ եմ՝ այս համագործակցությունը  նոր հնարավորություններ կընձեռի ոլորտի զարգացման և արտահանման խթանման համար»,-նշել է ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32