Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Կարեն Կարապետյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր
08/09/2017 19:05
Կիսվել

Կարեն Կարապետյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին վերաբերող հարցեր:

Վարչապետը նկատել է, որ ավանդական դարձած հանդիպումները թույլ են տալիս մտքեր փոխանակել գործակցության օրակարգի վերաբերյալ, բաց ու անկեղծ խոսել ծրագրերի ու անելիքների մասին: «Ցանկանում եմ վերահաստատել, որ Եվրոպական միությունը, ի դեմս իր բոլոր կառույցների, եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գործընկերներից մեկը», – ընդգծել է վարչապետը:

Դեսպան Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով գործակցության ներկա փուլին, նշել է, որ նախապատրաստվում են շատ լուրջ իրադարձության՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը, որը համագործակցության նոր էջ է լինելու: Նա հավաստիացրել է, որ իրենց կողմից արվելու է ամեն ինչ, որպեսզի գործակցության բոլոր ուղղությունները նոր որակ ստանան: Ըստ դեսպանի՝ Միասնական աջակցության շրջանակային փաստաթուղթը շատ խոսոտումնալից է և նոր տարրեր է ներառելու: «Մենք մեծապես աջակցում ենք բարեփոխումների ձեր օրակարգին: Արտաքին փորձագետների միջոցով մանրամասն վերլուծել ենք ձեր բարեփոխումների ծրագիրը: Դա հավակնոտ ծրագիր է, հիմա մենք մտածում ենք, թե ինչպես Հայաստանում մեր գործողություններն ավելի հարմարեցնենք բարեփոխումների ձեր օրակարգին: Մենք ցանկանում ենք գումարներ ներդնել այնտեղ, որտեղ գտնում եք, որ բարեփոխումներն արդյունավետ կլինեն», – նշել է դեսպանը:

Վարչապետն իր հերթին նկատել է, որ ԵՄ-ի կողմից համագործակցությունն ու աջակցությունը բարեփոխումների ծրագրին՝ հետևողական ու հաստատակամ լինելու լրացուցիչ լիցք է հաղորդում: «Գնահատելի է, որ ձեր փորձագետները վերլուծել են կառավարության ծրագիրը և համակարծիք են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Ուզում եմ հավաստիացնել, որ մենք գիտենք, պատկերացնում ենք՝ ինչպես պետք է մեր երկիրը փոխենք ու գիտենք նաև մեր խնդիրներն ու թերությունները», – ընդգծել է վարչապետը:

Կողմերն արձանագրել են, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի և Միասնական աջակցության շրջանակի վերաբերյալ աշխատանքները բնականոն հունով են ընթանում, և իրենց պատկերացումներն ու մոտեցումները համընկնում են:

Երկուստեք կարևորվել է ԵՄ աջակցությունից օգտվելու համար արդյունավետ ծրագրերի ընտրությունը, ինչպես նաև իրականացվելիք ծրագրերի թափանցիկությունն ու թիրախային բնույթը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ավիացիոն ոլորտի համաձայնագրի հետ կապված հարցերին, մտքեր փոխանակել ԵՄ-ում ներկայիս քաղաքական գործընթացների շուրջ։

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9