Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կարեն Կարապետյան. Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետության առանցքային գործընկերներից է
11/09/2017 13:51
Կիսվել

Կարեն Կարապետյան. Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետության առանցքային գործընկերներից է

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի գործընկերության 25-ամյակին նվիրված համաժողովի բացմանը:

Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Համաշխարհային բանկի հետ սերտ և շարունակական բնույթ կրող համագործակցությունը, որը զարգացման միտում ունի: «Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետության առանցքային գործընկերներից է: Մենք հաջողությամբ համագործակցում ենք տնտեսության կառավարման բոլոր ոլորտներում: Այս 25 տարվա ընթացքում ՀԲ աջակցությամբ իրականացվել են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և ժամանակակից ինստիտուտների ձևավորմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: ՀԲ խմբի տարբեր կառույցների կողմից տրամադրված գործիքներն օգնել են ապահովել տնտեսական աճ, զարգացում և առաջընթաց: 2014 թվականից մենք թևակոխեցինք զարգացման նոր շրջան՝ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերից անցում կատարելով Վերակառուցման զարգացման միջազգային բանկի ծրագրերին: Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել և իրականացնում է մեր տնտեսության արմատական բարեփոխումներին և արդիականացմանն ուղղված համակարգային ծրագիր, որը պահանջում է առկա ռեսուրսների մոբիլիզացում, դրանց օգտագործման արդյունավետության բարձրացում և էլ ավելի սերտ համագործակցություն մեր հիմնական գործընկերների հետ», – ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշել է, որ կառավարության ծրագիրը նման գնահատականի է արժանացել նաև Հայաստանի գործընկերների կողմից և գոհունակությամբ փաստել, որ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի հիմնական նպատակները համահունչ են:

«Ապագային ուղղված մեր վերջնանպատակն է ունենալ անկախ, անվտանգ, արդար և խելացի Հայաստան: Ապագայի այսպիսի Հայաստանի կերտումը պետք է հանդիսանա Հայաստանի և Համաշխարհային բանկի համագործակցության առանցքային հենասյունը: ՀԲ լայնածավալ փորձը և գիտելիքների բազան կօժանդակեն կառավարությանը ռեսուրսների արդյունավետ և խելացի օգտագործմամբ և մրցունակության բարձրացմամբ՝ ապահովելու տասնամյակների առաջանցիկ զարգացումը: Այս տեսանկյունից Համաշխարհային բանկի կողմից նախորդ 25 տարվա ընթացքում ցուցաբերած աջակցությունը շատ տպավորիչ է. նախաձեռնվել է 95 ծրագիր, որոնց գումարային ֆինանսական հոսքը կազմել է 2.3 մլրդ ԱՄՆ դոլար: Այժմ բանկի վարկային պորտֆելը Հայաստանի Հանրապետությունում 620 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում է», – ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետ Կարապետյանի խոսքով՝ գլոբալ տնտեսության պայմաններում զարգացման և առկա մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ է ժամանակակից մրցունակ տնտեսություն և արդյունավետ պետական կառավարում, և ապագայում հաջողության կարող են հասնել միայն այն տնտեսական համակարգերը, որոնք կկարողանան ժամանակին համընթաց ձևափոխել տնտեսական աճի մոդելը և ապահովել առաջանցիկ, կայուն, երկարաժամկետ տնտեսական աճ: «Մեր ապագան կառուցելու, մեր անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ զարգացած, մրցունակ և նորարար տնտեսություն: 21-րդ դարի այսպիսի տնտեսությունը պետք է զարգանա շնորհիվ դինամիկ թվայնացման, միջավայրին անընդհատ խելացի կերպով ադապտացվելով: Դա հնարավոր կլինի միայն ժամանակակից, գլոբալ առումով մրցունակ, բարձր որակավորում ունեցող, մոտիվացված աշխատուժի առկայության դեպքում: Ապագա Հայաստանի հիմքը պետք է դրվի հենց դպրոցից և շարունակվի անընդհատ», – ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նորանկախ Հայաստանի տնտեսական համակարգի կայացման և զարգացման գործընթացում ինչպես ՀԲ թիմից, այնպես էլ Հայաստանից ներգրավված մասնակիցները կշարունակեն համատեղ ջանքերով իրենց փորձառությունն ու գիտելիքները լավագույնս ծառայեցնել ապագա Հայաստանի տեսլականի իրագործմանը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52