2017թ. հունվար-օգոստոսին Հայաստանից արտահանվել է 1.38 մլրդ դոլարի արտադրանք
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017 թ. հունվար-օգոստոսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3.881 մլրդ ԱՄՆ դոլար: 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 24.4% աճ:
Վերոնշյալ ժամանակահատվածում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1.114 մլրդ ԱՄՆ դոլարով:
Այսպես, ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանը արտահանել է 1.383 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք և ներմուծել 2.497 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք:
2016թ. տվյալների համեմատ արտահանման ծավալներն աճել են 21.7%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ 26.0%-ով։
Նշենք նաև, որ 2016 թվականին մեր երկիրն արտաքին աշխարհի հետ իրականացրել էր 5 մլրդ 75.3 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր 7.4%-ով: