Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
400,000 դոլար արժեցած Հայաստանի «ազգային բրենդի» պատմությունը
03/10/2017 14:59
Կիսվել

400,000 դոլար արժեցած Հայաստանի «ազգային բրենդի» պատմությունը

«400 000 դոլար արժեցած Հայաստանի «Ազգային բրենդի» լոգոտիպը մինչ այժմ չի կիրառվում. Tert.am-ը պարզաբանում է ստացել Հայաստանի զարգացման հիմնադրամից» վերնագրով հոդվածում Tert.am-ը ներկայացրել է Հայաստանի ազգային բրենդի թանկարժեք բրենդի պատմությունը։

Հայաստանի Ազգային բրենդի լոգոտիպը, որը, ըստ դրա ստեղծման համար պատասխանատուների հավաստումների, պետք է կիրառվեր մինչև 2015 թվականի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, քանի որ հատկապես «կարևորվում էր Հայաստանը միջազգային արենայում ճիշտ թիրախավորելու և տեղեկատվական հոսքերից այդ պահից առավելագույն արդյունավետությունը քաղելը», մինչև օրս չի օգտագործվում։

Դրա մասին Tert.am-ին հայտնեցին Հայաստանի զարգացման հիմնադրամից, որը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի իրավահաջորդն է վերջինիս լուծարումից հետո (2014 թվականին ՀՀ Կառավարությունում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև ստորագրվել էր Ազգային բրենդի մշակման աշխատանքների իրականացմանն ուղղված նվիրաբերության հուշագիր):

Հայաստանի զարգացման հիմնադրամից Tert.am-ը փորձել էր պարզել, թե ինչ ճակատագրի արժանացավ Հայաստանի «Ազգային բրենդի» լոգոտիպը, որի ստեղծման մասին տեղեկատվությունը տարածվել էր դեռևս հինգ տարի առաջ՝ 2012-ին, իսկ դրանից  4 տարի անց՝ նախորդ տարի, այն ներկայացվել է հանրությանը: Եվ չնայած այդ հանգամանքին, որ հեղինակ ընկերության ղեկավարությունն այն ներկայացրեց հանրությանը՝ որևէ տեղ լոգոտիպն առայժմ չի օգտագործվում:

Տարիներ շարունակ քննարկվող  և արդեն առկա «ազգային բրենդի» լոգոտիպի չօգտագործման պատճառները գտնելու համար  Tert.am-ը հետ է գնում՝ ներկայացնելու ժամանակին դրա շուրջ եղած քննարկումները և դրանից եղած սպասումները:

Դեռևս  2014 թվականին ՀՀ Կառավարությունում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև ստորագրվել էր Ազգային բրենդի մշակման աշխատանքների իրականացմանն ուղղված նվիրաբերության հուշագիր: Այնուհետև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ամերիկյան GK Brand ընկերության միջև կնքվել էր Ազգային բրենդի ստեղծման վերաբերյալ պայմանագիր:

Պետք է նշել, որ  Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը «Մեդիամաքս»-ին պատմել էր ազգային բրենդի ձևավորման գործընթացի մանրամասների մասին: Նա նշել էր, որ  Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի առաջարկությամբ է 2012 թ.-ից սկսվել Հայաստանի բրենդավորման գործընթացը: «Այս նպատակով մենք շփումներ ծավալեցինք այս ոլորտում հայտնի և միջազգային փորձ ունեցող տարբեր ընկերությունների հետ, ինչի արդյունքում մոտ մեկ տասնյակ ընկերություններ հետաքրքրություն հայտնեցին մեր առաջարկի նկատմամբ»,- ասել էր նա:

Թե արդյոք սահմանված են հստակ ժամկետներ բրենդի մշակման և առաջխաղացման համար հարցին Արամ Խաչատուրյանի պատասխանից ենթադրվում էր, որ այն պետք է պատրաստ լիներ 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Նա, մասնավորապես պատասխանել էր․« Այո’, սահմանված է հստակ ժամանակացույց: Այս տարվա դեկտեմբերի 1-ին մենք պետք է ավարտենք ծրագրի արդյունքների ամփոփումը: Նախատեսում ենք, որ դեկտեմբերի 1-ին ռազմավարությունը և գործողությունների պլանը պետք է արդեն մշակված լինեն: Ժամանակացույցը խիստ է նաև այն պատճառով, որ 2015 թ.-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Այդ տարի Հայաստանը լինելու է միջազգային տեղեկատվական հոսքերի կենտրոնում և կարևոր է, թե այդ հոսքերում ինչպես ենք թիրախավորելու Հայաստանը և ինչպես ենք ստանալու առավելագույն արդյունք»:

Փաստ է, որ Հայաստանի «ազգային բրենդի» լոգոտիպը 2015-ին այդպես էլ չկիրառվեց, այն կրկին արժանացավ դժգոհությունների: Դրա տեսքի և նշանակության մասին հանրությունը տեղեկացավ միայն 2016-ին, երբ ամերիկյան GK Brand ընկերության հիմնադիր և ղեկավար Վազգեն Քալաջյանը LinkedIn ցանցի իր էջում ներկայացրել էր իրենց հեղինակած  լոգոյի տարբերակը։ Ըստ հեղինակների՝ այն  ձևավորված էր  ծաղկող ծաղկի տեսքով՝ Հայաստանը «Հավերժ արև» ներկայացնող  բրենդային լոգոտիպով, որի վրա գրված էր՝ The story is just beginning (Պատմությունը դեռ նոր է սկսվում-Հ․ Հ․):

Դա, ըստ հեղինակների, խորհրդանշում էր այն, որ Հայաստանը այն քիչ երկրներից է, որն իր մշակույթով էական ազդեցություն է գործել երկրագնդի բոլոր անկյունների վրա՝ ունենալով իր ներդրումը մտավոր, հոգևոր, գիտական, գործարար և այլ բնագավառներում։

Լոգոտիպը ներկայացվելուց հետո դրա շուրջ քննարկումները թարմացան: Քննարկումներում զայրույթով էր խոսվում հատկապես լրատվամիջոցներում նշված լոգոտիպի մշակման վրա ծախսված 400 000 դոլար  գումարի մասին․ հատկապես հաշվի էր առնվում, որ այն  առանձնահատուկ  չէր ո՛չ իր ձևով, ո՛չ էլ բովանդակությամբ: «Ազգային բրենդի» մասին քննարկումներն ու ոլորտի մասնագետների քննադատությունները մնացին լրատվամիջոցների էջերում,  որոնց հաջորդեց դրա կիրառելիության մասին լռությունը:

ՀՀ կառավարությունից Tert.am-ին ուղղորդեցին՝ ազգային բրենդի ստեղծմամբ և տարածմամբ պետք է զբաղվի Հայաստանի զարգացման հիմնադրամը, քանի որ դեռևս 2014 թվականից ՝ արդեն 3 տարի, այն համարվում է  Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի իրավահաջորդը, որն էլ ժամանակին կնքել էր պայմանագիր GK ընկերության հետ։

Փաստենք, որ արդեն 3 տարի  Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի  գործունեությունը շարունակող Զարգացման հիմնադրամն էլ  չի  իրագործել դեռևս 2014-ին ստորագրված  և իրեն հանձնված պայմանագիրը․ «Ազգային բրենդն» այդպես էլ իր կիրառելիությունը չստացավ:

Ծախսված գումարի մասին հիմնադրամից տեղեկացնում են․«Ծրագրի համար պետական միջոցներից ծախսվել է 62 միլիոն դրամ, մնացած ծախսը նախատեսվել է դրամաշնորհային միջոցների հաշվին։ Պայմանագրային ամբողջ գումարը ծախսված չէ։ Լրացուցիչ միջոցների հատկացում չի նախատեսվում»: Վերջում էլ հավելում. «Պայմանագիրը կնքվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և GK Brand ընկերության միջև։ Պայմանագրային հարաբերությունները դեռևս շարունակվում են, և վերջնական արդյունքների ընդունում-հանձնում տեղի չի ունեցել։ Պայմանագիրը դեռևս կատարման փուլում է։ Հայաստանի զարգացման հիմնադրամն աշխատանք է տանում առավելագույն արդյունք ստանալու համար»,- նշված է պատասխանում»։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88