Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Կայացավ Արենի գինու 9-րդ փառատոնը
09/10/2017 10:25
Կիսվել

Կայացավ Արենի գինու 9-րդ փառատոնը

Արենի գինու 9-րդ փառատոնին մասնակցում է 20.000 և ավելի զբոսաշրջիկ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի պետի տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

Նա ընդգծեց, որ սկսած 2009 թվականից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, այսօր արդեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն աջակցում է Արենի գինու փառատոնի կազմակերպմանը՝ համոզմունք հայտնելով, որ Արենի գինու փառատոնը շատ շուտով կդառնա համաշխարհային նշանակության փառատոն։ «Մենք սիստեմատիկ կերպով աջակցում ենք փառատոնի կազմակերպմանը։ Այդ տարի մասնակիցների թիվը մոտ 200 էր, իսկ այսօր արդեն տեսնում ենք՝ մոտավորապես 20.000 մարդ կա։ Կազմակերպվածության առումով շատ մեծ առաջընթաց կա, տարեցտարի ավելի ու ավելի է բարելավվում ամեն ինչ։ Այսօր այստեղ կա 21 գինեգործ, բացի դրանից, տան պայմաններում պատրաստող հարյուրավոր գինեգործներ են։ Դեռ 8 տարի առաջ այսպիսի մասնակցություն չկար, շատ հայնտի չէր։ Այսօր արդեն բազմաթիվ զբոսաշրջիկներ հատուկ գալիս են մասնակցելու Արենի գինու փառատոնին»,- նշեց Ապրեսյանը։

Նրա խոսքով, երբ առաջին անգամ կոմիտեն սկսեց աջակցել՝ նպատակ կար հասնել այն բանին, որ օտարերկրացիները ընտրություն կատարելիս՝ գնալ աշխարհի որևէ երկրի փառատոնի, թե գալ Արենի գինու փառատոնին մասնակցելու, նախապատվությունը տան Հայաստան այցելությանը։ «Մենք ամբողջությամբ մեր նպատակին դեռևս չենք հասել, բայց համոզված եմ, որ անպայման կլինի այդպես։ Իհարկե, միայն օտարերկրացիներ չեն այցելում այս փառատոն, այլև ներքին զբոսաշրջությունն էլ է զարգանում։ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև Արցախից ժամանած տուրիստներ կան։ Կարող ենք այս փառատոնն իսկապես կայացած համարել»,- ընդգծեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալը։

Ապրեսյանն ասաց, որ փառատոնը լուսաբանվում է նաև համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր լրատվամիջոցների կողմից՝ գերմանական, չինական, ամերիկյան։ «Այս փառատոնի մեծ ձեռքբերումներից է նաև այն, որ մեզ շատերը սկսել են աջակցել՝ Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, այլ պետական կառավարման մարմիններ՝ Վայոց Ձորի մարզպետարանը, Արենի համայնքը, GIZ միջազգային կազմակերպությունը։ Այս ճանապարհն անցնելիս ունեցել ենք աջակցություն USAID-ից նույնպես։ Այս տարի մեզ միացել է նաև Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը։ Դրա նպատակն է նաև աջակցել կոմիտեին պետական քաղաքականության շրջանակներում՝ ծրագրերի իրականացման ժամանակ։ Մենք իրականացումը ապահովում ենք հիմնադրամի միջոցով»,- շեշտեց կոմիտեի նախագահի տեղակալը և հավելեց, որ աջակիցների, մասնակիցների և այցելուների թիվը գնալով ավելանում է։

Արենի գինու փառատոնի ծրագրի համակարգող Մերի Բադալյանն էլ մանրամասնեց, որ Արենի գինու 9-րդ փառատոնին միանգամից երկու նորամուծություն կա. «Փառատոնի նորամուծություններից մեկն այն է, որ կա բավականին հաջողված և նոր ստարտափ, ոըն զբաղվում է աղբի տեսակավորմամբ։ Սրա շնորհիվ հնարավոր է լինում վերամշակել աղբը։ Մյուս նորությունն այն է, որ հնարավորինս հանվել են պլաստմասե բաժակները և շրջանառության մեջ են ապակե բաժակները։ Պատճառներից ամենակարևորն այն է, որ գինու համը միայն ապակե բաժակով է հնարավոր ճիշտ զգալ»։

«Այս տարիների ընթացքում մի քանի ասպեկտներով է առաջընթաց գրանցել փառատոնը։ Արենին արդեն դարձել է միջազգային փառատոն այցելուների առումով։ Այս տարիների ընթացքում փառատոնը մի քանի հարյուր այցելուից հասել է մոտ 30.000-ի։ Անցյալ տարի 26.000 զբոսաշրջիկ է եղել, իսկ այս տարի նախատեսում ենք, որ կլինի 35.000 հոգի։ Մեկ այլ հանգամանք էլ կա. եթե առաջին տարիներին ընդամենը 1-2 տեսակի գինի էր ներկայացվում և ոչ այնքան որակով, ապա այսօր արդեն 21 գինեգործ է մասնակցում։ Փառատոնը շատ մեծ դեր կատարեց հայկական գինու ճանաչելիության հարցում, այդ իսկ պատճառով գինի արտադրելը դարձավ շատ շահութաբեր։ Շատ կարևոր է, որ սպառողը այստեղ կարող է անմիջական շփում ունենալ հենց գինու վաճառողի հետ»,- նշեց Մերի Բադալյանը։

Նա հավելեց, որ փառատոնի շրջանակում հրավիրվում են նաև տարբեր երկրներից հայտնի սոմելյեներ, ովքեր ամեն փառատոնի վերջում իրենց գնահատականն են տալիս փառատոնին մասնակցող բոլոր գինիներին, և մանարամասնեց այս տարվա ժյուրիի հինգ անդամները Ֆրանսիայից են, Իտալիայից և Կիպրոսից։ «Կույր համտեսի արդյունքում գինու մասնագետները որոշել են հաթող կազմակերպությունը։ Պատասխանը հայտնի կդառնա մի քանի օրից։

Կայացավ Արենի գինու 9-րդ փառատոնը

Ասպեկտներից մյուսը՝ համայնքների զարգացումն է։ Հարակից բոլոր համայնքները անասելի առաջընթաց են գրանցել այն առումով, որ տարեցտարի ավելանում են փոքրիկ խորտկարանները, հյուրատները։ Մարզի բնակիչներից շատերն ամբողջ տարի պատրաստվում են՝ գինիներ են պատրաստում, պահածոներ։ Նրանք իրենց ամբողջ տարվա առևտրի 30 տոկոսն իրականացնում են հենց այս օրը»,- Մերի Բադալյանը։

Նա վստահեցրեց, որ «Արենի փառատոն» հիմնադրամի կազմակերպած ցանկացած փառատոն ուղղված է համայնքների զարգացմանը։ Մերի Բադալյան խոսքով՝ գինու փառատոնը այս տարիների ընթացքում շատ մեծ ճանաչելիություն է բերել Հայաստանին և շարունակում է բերել։ «Փառատոնի կազմակերպման աշխատանքերը սկսվում են 8 ամիս առաջ։ Այդ ընթացքում բոլոր հայկական տուրիստական գործակալությունները տեղյակ են պահվում, ներկայացվում է փաթեթը։ Նրանք արդեն գիտեն, որ փառատոնը լինում է ամեն տարի հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթ օրը։ Այս հստակությունը շատ կարևոր է այդ ասպարեզում։ Այստեղ այցելում են ոչ միայն օտարազգի զբոսաշրջիկներ, այլ նաև մեր հայրենակիցները, ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից։ Այսպիսով փառատոնը նպաստում է նաև ներգնա տուրիզմի զարգամանը»,- տեղեկացրեց Արենի գինու փառատոնի ծրագրի համակարգողը։

Փառատոնի այցելուներից մեկը նշեց, որ արդեն երկրորդ անգամ է մասնակցում և այս տարի ավելի լավ է կազմակերպված և փոքրիկ մանրուքները նույնպես հաշվի են առնված։ «Այս տարի շատ ավելի լավ է կազմակերպված, տաղավարներն են ավելացել, զբոսաշրջիկները կարծես թե երկու տարում էլ նույնքան են, բայց այս տարի շունչը մի փոքր այլ է՝ ակտիվ է։ Շատ գովելի է, որ զուգարաններ են տեղադրվել, անցյալ տարի այդպիսի բան չկար»,- ընդգծեց այցելուն։

Մեկ այլ այցելու, ով արդեն 4-րդ տարին անընդմեջ մասնակցում է փառատոնին, զարգացում է նկատում նախորդ տարիների համեմատ։ «Չնայած, կարծում եմ, որ անցյալ տարի ավելի շատ զբոսաշրջիկ կար, քան այս տարի, պետք է նշեմ, որ 9 տարիների ընթացքում շատ մեծ զարգացում է ապրել փառատոնը»,- ասաց այս այցելուն։

Փառատոնը ողջ ընթացքում ուղեկցվում էր երգ ու պարով։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93