Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Իգնատի Առաքելյան. Ագրարային ոլորտում 50 մլն դոլարի ներդրում է կատարվել, գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով տրամադրվել է 132 միավոր գյուղտեխնիկա
11/10/2017 19:46
Կիսվել

Իգնատի Առաքելյան. Ագրարային ոլորտում 50 մլն դոլարի ներդրում է կատարվել, գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով տրամադրվել է 132 միավոր գյուղտեխնիկա

Ագրարային ոլորտում 50 մլն դոլարի ներդրում է կատարվել, գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով տրամադրվել է 132 միավոր գյուղտեխնիկա, 2018 թ. կմեկնարկեն կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման ծրագրերը, մշակվում են մի շարք այլ նոր ծրագրեր ու նախաձեռնություններ՝ արդյունավետ, գրավիչ, եկամտաբեր, մրցունակ և ինդուստրիալ գյուղատնտեսություն զարգացնելու համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նախարարը ներկայացրել է 2016-2017 թվականների ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, պատասխանել լրագրողների հարցերին:

«Գյուղատնտեսությունը Հայաստանում թե’ բնակլիմայական պայմանների, թե’ մարդկային ռեսուրսների և թե’ կարողությունների տեսանկյունից ունի զարգանալու մեծ ներուժ, բայց առկա են նաև շատ խնդիրներ, որոնք լուծելու արդյունքում մենք կունենանք ավելի արդյունավետ, գրավիչ, եկամտաբեր, մրցունակ և ինդուստրիալ գյուղատնտեսություն: Այս խնդիրները լուծելով մենք գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների համար հնարավորություն կստեղծենք ապրել առավել բարեկեցիկ կյանքով և զբաղվել գյուղատնտեսությամբ ոչ միայն իրենց առօրյա կարիքները հոգալու, այլ նաև զարգացած գյուղացիական տնտեսություններ դառնալու համար», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Ոլորտում առկա առավել կարևոր խնդիրների թվում նախարարը, մասնավորապես, մատնանշել է տեխնիկական հագեցվածության ցածր մակարդակը, մատչելի ֆինանսական ռեսուրսների բացակայությունը, ոռոգման համակարգի ոչ լիարժեք ապահովվածությունը, բնակլիմայական աղետներից ապահովվածության բացակայությունը, իրացման խնդրի առկայությունը, կրթական և խորհրդատվական համակարգերի մակարդակի բարձրացման, ինչպես նաև ագրարային ոլորտում օրենսդրական դաշտի բարելավման անհրաժեշտությունը:

Միաժամանակ նախարարը տեղեկացրել է, որ այդ խնդիրների վերացման ուղղությամբ արդեն իսկ մեկնարկել են մի շարք ծրագրեր, այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի  ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում այս տարի տնտեսվարողներին տրամադրվել է 132 միավոր գյուղտեխնիկա: Ընթացիկ տարվա կարևոր նախաձեռնություների թվում նախարարը նշել է նաև Գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորվող մատչելի վարկերի և Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրերը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված և 2018 թվականին նախատեսվող ծրագրերի թվում նախարար Իգնատի Առաքելյանը մատնանշել է, Կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է տրամադրել կարկտապաշտպան ցանցերի ներդրման վարկ տարեկան մինչև 2 % տոկոսադրույքով, մինչև 7 տարի մարման ժամկետով, Գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման ծրագիրը, որով  գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն տարեկան 2% տոկոսադրույքով տարեկան, 3 տարի մարման ժամկետով վարկեր և Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է մինչև 10 հեկտար ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած այգետնկումներ իրականացնող տնտեսվարողներին  պետության կողմից սուբսիդավորվող վարկի ապահովում 5% տարեկան տոկոսադրույքով: Նախարարը նաև նշել է, որ այս ծրագրերն ուղղված են գյուղացիական տնտեսությունների համար մատչելի ֆինանսական ռեսուրսների ապահովմանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը նաև նշել է, որ ընթացիկ տարում  Հայաստանի ագրարային բնագավառում նախատեսվող 120 մլն դոլար ներդրումներից արդեն իրականացվել է 50 միլիոն դոլարի ներդրում, որոնք ուղղվել են ինտենսիվ այգիների հիմնմանը, ինչպես նաև վերամշակող ընկերությունների և անասնաբուծական տնտեսությունների ստեղծմանն ու զարգացմանը:

Նախարար Իգնատի Առաելյանի խոսքով` KfW բանկի հետ համատեղ այժմ քայլեր են ձեռնարկվում նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ուղղությամբ, որով նախատեսվում է այս ոլորտում իրականացնել պիլոտային ծրագիր: Նախարարության առաջիկա նախաձեռնությունների թվում է նաև համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրումը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կազմակերպել անասնաբուժական ծառայությունների մատուցումը:  

ՀՀ գյուղատնտեսության նախարարն իր խոսքում ընդգծել է մասնագիտական կրթության և խորհրդատվական համակարգերի մակարդակի բարձրացման կարևորությունը:  Խորհրդատվական համակարգի ձևավորման նպատակով հայտարարվել են բաց  մրցույթներ, որոնց  դիմելու հնարավորություն ունեն ներկայացված պահանջներին համապատասխանող բոլոր մասնագետները:

Խաղողի մթերման ընթացքի վերաբերյալ նախարարը տեղեկացրել է, որ այս տարի այն անցնում է կազմակերպված կերպով. «Մթերման դիմաց կատարվող վճարումների հետ կապված խնդիրներ առայժմ չկան, դեռ կան նախկինում չվճարված գումարներ, խնդրի լուծումը մենք փորձում ենք տալ մեր հնարավորության սահմաններում», – նշել է նախարարը:

Անդրադառնալով մսամթերքի շուկայում վերջերս արձանագրված թանկացումներին` նախարարը նշել է, որ խոզի մսի գնի բարձրացումը հիմնականում պայմանավորված է միջազգային շուկայում թանկացման, իսկ ոչխարի մսի թանկացումը` արտահանումների ծավալների կրկնապատկմամբ: Նախարարը վստահություն է հայտնել, որ մսամթերքի թանկացման համար անհանգստանալու կարիք չկա, և շուկան աստիճանաբար կկարգավորվի:

Նախարարն անդրադարձ է կատարել նաև պարենային անվտանգության ապահովման, տեղական արտադրությամբ ներմուծման փոխարինման անհրաժեշտությանը:

Կարևորելով երկրում օրգանական գյուղատնտեսության զարգացման խթանումը, նախարարը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է սուբսիդավորել տեղական արտադրության օրգանական պարարտանյութերը:

Շարունակվում են նաև սերմնաբուծության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը` Հայաստանում բարձրակարգ սերմերի պաշար ապահովելու և ինքնաբավության մակարդակը բարձրացնելու նպատակով:

Անասնապահության ոլորտի հետագա զարգացման նպատակով 2017-2022 թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում նախատեսվում է տավարաբուծությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին տարաժամկետ վճարման պայմանով տրամադրել տեղի վերարտադրության տոհմային երինջներ:

Նախարարը նաև նշել է, որ ագրարային ոլորտում օրենսդրական դաշտի բարելավման նպատակով մշակման փուլում է «Գյուղատնտեսության մասին օրենքը», որը նախաձեռնելիս հաշվի են առնվել ոլորտի առաջնահերթություններն ու առկա խնդիրները:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9