Ֆինանսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.42-0.93 WTI - 68.95-1.77
COMEX:  GOLD - 2612.40-0.40 SILVER - 29.34-1.84
COMEX:  PLATINUM - 922.00-0.53
LME:  ALUMINIUM - 2507.00-0.85 COPPER - 8883.00-1.61
LME:  NICKEL - 15113.00-2.55 TIN - 28399.00-2.46
LME:  LEAD - 1971.50-0.50 ZINC - 2967.00-0.93
FOREX:  USD/JPY - 157.14+1.21 EUR/GBP - 1.036-0.16
FOREX:  EUR/USD - 1.036-0.16 GBP/USD - 1.2479-0.82
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42342.24+0.04 NASDAQ - 19372.77-0.10
STOCKS US: S&P 500 - 5867.08-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8105.32-1.14 CAC40 - 7294.37-1.22
STOCKS EUR:  DAX - 19969.86-1.35
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Արդշինբանկ. կայուն և հաջողակ բիզնես ունենալու գրավականը հուսալի բիզնես գործընկերներն են
13/10/2017 18:09
Կիսվել

Արդշինբանկ. կայուն և հաջողակ բիզնես ունենալու գրավականը հուսալի բիզնես գործընկերներն են

Արդշինբանկը, հանդիսանալով բանկային համակարգի առաջատարներից մեկը, նորարարական բիզնես լուծումների և ճկուն առաջարկների շնորհիվ, մշտապես փորձում է աջակցել և նպաստել իր բիզնես գործընկերների կայուն զարգացմանը. 2006 թվականից ի վեր Բանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն շինարարական կազմակերպություններից մեկի՝ AAB Construction ընկերության, հավատարիմ ֆինանսական աջակիցը: 

Ավելի քան մեկ տասնամյակ օգտվելով Արդշինբանկի վարկավորման ծառայություններից՝ AAB Construction ընկերությունը պարբերաբար հարստացրել է իր տեխնիկական բազան, կատարել ներդրումներ շինարարական միջազգային նորագույն չափանիշներին համապատասխանելու համար: Այս տարիների ընթացքում կազմակերպության շրջանառությունը աճել է մոտ 20 անգամ։

«Մեր ընկերությունը բարձր է գնահատում Արդշինբանկի հետ ունեցած համագործակցությունը։ Երկար տարիների ընթացքում Բանկի պրոֆեսիոնալ անձնակազմն ու ժամանակակից բիզնես լուծումները բազմիցս հանդիսացել են կայուն նեցուկ մեր ընկերության համար։ Մենք այժմ ունենք մեր հաստատուն դիրքը հայաստանյան շուկայում, զուգահեռաբար աշխատում ենք նաև Վրաստանի Հանրապետության տարածքում և պատրաստվում ենք ընդլայնել աշխարհագրական ներգրավվածությունը մոտ ապագայում»,- նշել է AAB Construction ընկերության հիմնադիր-տնօրեն Արմեն Բադալյանը։

«Մենք ուժեղ ենք միասին. AAB Construction ընկերության հետ մեր  համագործակցության արդյունքը  դրա վառ օրինակն է: Ինչպես ասում են, ցանկացած բիզնեսում հաղթողը նա է, ով ավելի լավ է համապատասխանում հաճախորդի պահանջներին, ով արդարացնում և նույնիսկ գերազանցում է վերջինիս ակնկալիքները: Հավատացած եմ, որ մեր հաղթանակները կշարունակվեն նաև ապագայում», – նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Այսօր AAB Construction ընկերությունը ներգրավված է բազում տեղական և միջազգային ծրագրերում, իսկ ընկերության սեփականություն են հանդիսանում համաշխարհային արտադրողներից, ինչպիսիք են Volvo, Wirtgen, Metso, Ammann, Sandvik, Cat, Mercedes, ձեռք բերված առաջատար տեխնիկաները, որոնք ապահովում են ոչ միայն բարձր արտադրողականություն, այլ նաև անձնակազմի անվտանգություն:

———–

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85